Այս էջը սրբագրված է
— Ի՞նչ կուզեք։
— Ձեռագործներ ունիմ, Խըտիվին պիտի ցցունեմ ըսելով պոխձան կը բանա։
— Աս ընծաները Խըտիվին ներկայանալու բաներ չեն։
— Անգամ մը ներկայացուցե՞ր, թերևս կը հավնի և նվեր մը կընե։
— Չհավնի՛ր։
— Թերևս չհավնելուն համար նվեր մը կընե։
— Չըլլար ըսինք ա՛, դուք խոսք չե՞ք հասկնար։
Այս խոսքին վրա, Ամբրոսիոս վարդապետը աղջիկները կառնե, նավը կը նստի և դարձյալ Ենի գյուղ կելլա։
Կըսվի, թե՝ Ամբրոսիոս վարդապետը ո՛չ թե խըտիվին երթալու համար Ենի գյուղ գացեր է, այլ Ենի գյուղ երթալու համար խըտիվին գացեր է: