Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/293

Այս էջը սրբագրված է

և ուր որ զարկ ըսե նե՝ հոն կը զարնե։ Ե՞րբ, ո՞ւր տեսնված է, որ մը զինք գործածողին գլխուն զարնե։

Մեղու Մասիսին ալ գլխուն զարկեր է, երբ անոր ծաղրելի մեկ գործը տեսած է. բայց անիկա, ինչպես նաև ուրիշները, չի բարկանար։

Որովհետև, գրագետ մը, մեկ հանցանքով գրագետ ըլլալե չդադրիր, ինչպես նաև մարդ մեկ պակասությամբ մարդ ըլլալե չդադրիր։

Եվ որովհետև մարդս սխալական է, ամենեն տկար երգիծաբան մը մեծահանճար փիլիսոփայի մ իսկ պակասությունը կրնա ծաղրել, թո՛ղ թե զձեզ, որ դեռ երևակայական փիլիսոփա մեք, երևակայական աշխարհին մեջ։

Եվ ո՞վ եք դուք, և ինչո՞ւ չպիտի կրնամ եղեր զձեզ ծաղրել, երբ պակասության մը մեջ գտնվիք։

Դուր գորտերով, մուկերով, արջառներով և տատրակներով իջաք հրապարակ, Փունջը Նոյան տապան դարձուցիք, և «Իմաստակներու ջրհեղեղ» կա պոռալով, դուք ալ տապանը մտաք և ուզեցիք Մասյաց գագաթը տեսնել։

էֆենտի, ձեր փիլիսոփայության հնարավանին մեջ — այս բառն ալ հնարավան է — շողոքորթության գավաթ մատռվակեր են, դուք այդ գավաթը մինչև հատակը քամելեն ետքը փառասիրությամբ արբշիռ, գլտորելով հրապարակ նետվեցաք։ Կուզեիք, որ Սեմ կամ Հաբեթ ըլլայի և լաթ մը առնելով ետ ետ երթայի և գորտամկնամարտությունդ ծածկեի՞։

Չգիտե՞իր, թե հրապարակին վրա աղեկ գեշ Քամ մեմ, թե ի հարկին կը ծաղրեմ ո՛չ զքեզ, այլ հայրս իսկ, ոչ միայն հայրս, այլ նաև ինքզինքս, և երբ իմ թերությունս ծաղրելու չեմ վարանիր, պիտի վարանեի՞ զձեզ ծաղրելու, ես, որ իմ թերությունս կուրծք տալով հետը կը մարտնչիմ, կարծեցիր թե Միսաքյանիդ թիկո՞ւնք պիտի դարձնեմ։

Փարատե՛ ցնորքդ.․․

Փունջը կնկան մը կերպարանք առած կոտրտվելով, քսվելով և քծնելով խնձոր մը տվավ քեզի, դուն ալ այդ խնձորը առիր, կերար։ Ուտելուդ պես մերկությունդ զգացիր, և երբ քեզի հարցվեցավ, թե ուր ես Միսաք, չըսիր թե մերկ էի և թաքյա, մարդկության նախահոր պես տերևներով ալ չծածկվեցար այլ ին՛քզինքդ Փունջով ծածկված կարծելով՝ բոլորովին մերկանդամ վերստին հրապարակ իջար։