Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/298

Այս էջը սրբագրված է

ԹԱՏՐՈՆ ԱԶԻԶԻԵ

Բարև ձեզ Վարդովյան էֆենտի, դերասանք և դերասանուհիք, բարև ձեզ հուշարարը, բարև ձեզ գրագիրդ, բարև ձեզ դռնապանք և պահապանը, և վերջապես բարև ձեզ այն ամեն գոյական անուններ, որ թատրոնի մեջ կը գտնվիր։

Դերասա՛նք և դերասանուհի՛ք, արդյոք մտքերնեդ անցա՞ծ է երբեք, որ ես ալ ձեզի արվեստակից եմ։

Դուք ձեր անձին վրա ուրիշ անձեր կը ներկայացներ ես ալ Մեղուին մեջ անձեր կը ներկայացնեմ. դուր երբեմն կը խնդացներ և երբեմն կը լացներ, ես միշտ կը խնդացնեմ և երբեմն կը լացնեմ. և երբեք ականջս հուշարարի չեմ ծախեր, ինչպես որ ձենե ոմանք կը ծախեն երբեմն. ուրիշները խնդացուցած ատենս ես չեմ խնդար, ինչպես որ կը խնդան ձենե ոմանք, և եթե երբեմն Մեղուի. մեջ իմ կողմես քահքահ մը տեսնեք գիտցեր, որ խնդացնելու կանոնները պահած ըլլալու համար ստիպված եմ խնդալու․ և եթե երբեք լամ, չհասկնաք որ սիրտս ելած է և անոր համար կուլամ, ոճիս սաստկություն տալու համար է, որ կուլամ, ճարտասանական կանոններու համեմատ վարվելու համար միայն կուլամ։

Դեր կատարելու կարգը ինձի գալուն պես վայրկյան մը չկորսրնցուցած տեսարան կուգամ[1], գործս լմնցնելուս պես տեսաբանեն կը քաշվիմ: Դուք շաբաթը երեք, չորս անգամ կը ներկայանաք, ես երկու անգամ կը ներկայանամ. դուք ձեր շրջանը լմնցնելնուդ պես երկու երեք ամիս թատրոնը կը գոցեր և հանգիստ կըներ, ես շրչանս չլրացուցած՝ անգիտությամբ տպագրական օրինաց դեմ հոդված մը կը հրատարակեմ, ես ալ իմ թատրոնս կը գոցեմ։

Վարդովյան էֆենտի, ա՛լ այսչափ իրարու նմանելնես վերջը չեմ գար ձեզի հարցնելու, թե շատ հանդիսականներ ունի՞ք. իմ

  1. Ձեզի պես, Ծ․ Հեղ․։