Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/30

Այս էջը սրբագրված է

ՕՂԻ ՄԻ՛ ԽՄԵՔ

Օղի չխմեք... և ինչու՞ չխմենք — այդպես կըսե Օրագրի օղիաբանը. ծյուրական ախտ կը պատճառե եղեր — լավ, կընդունիմ. բայց օղի չխմելը արդեն ծյուրական ախտի ենթարկվիլ ըսել է — սակայն օղի խմողներն շուտ կը մեռնին եղեր,— խելքիդ պտուկը սիրեմ, գնա գործդ նայե, օղի չխմելը արդեն մեռած ըլլալ ըսել է։


ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՔԱՆԻ ՄԸ ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

— Ռուսինյան էֆենտին Փանոսյա՞ն էֆենտիեն առնելով Ընդհանուր ժողովո չամաչող ըսավ, թե Փանոսյան էֆենտին Ռուսինյան էֆենտիեն առնելով հայ հասարակության վայրենի ըսավ։

— Հա՞վը հավկիթեն կելնե, թե հավկիթը հավեն։

— Փանոսյա՞ն էֆենտին Ագապյանեն կելնե, թե Ագապյանը Փանոսյանեն։

— Օրագիրն կըսե Ագապյան սանուհյաց «դուք ազատ եք»։

Հիմա աս սանուհիք Օրագիրի քարոզությունո՞վը ազատ կլլան, թե Մանզումեի անոնց տված դաստիարակությամբը։


ԱՐՏԱՔԻՆ

Վայրենիներու մեջ համբավ առած Փանոսյան էֆենտին, յուր այսչափ տարիներն իվեր մատուցած ծառայությանց փոխարեն Եվրոպայի տերությանց կողմեն արևելյան վայրենի ժողովուրդի մը դաստիարակության և կրթության պաշտոնյա ճանչցվեցավ։