Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/304

Այս էջը սրբագրված է

ՄԵՂՈԻ ԱՌ ՎՍԵՄԱՓԱՅԼ ՀԱԿՈԲ ԷՖԵՆՏԻ ԿՅՈՉԵՅԱՆ

էֆենտի՛․

Ձեր վսեմությունը Մեղուե բնավ խայթված ընդունած չունի կարծեմ, որովհետև ձեր սենյակը Մեղու, մը մտնելուն պես՝ սպասավորք, խոհարարք, մատակարարք և սպասուհիք շուտով իրենց թաշկինակովը կը զինվին և հալածական կը վանեն խեղճ կենդանին, որպեսզի ձեր վսեմությունը չխայթե։

Բայց այս անգամ այդ թաշկինակները ստակ չեն ըներ, խայթելու համար եկած եմ, պիտի խայթեմ, ճար չկա և ավելի ցավալին այն է, որ լեզունիդ պիտի խայթեմ, խայթվածս ականջեդ պիտի անցնի և լեզվիդ վրա պիտի մնա։

էֆենտի՛, դուք սորված ըլլալով անոր ասոր ոսկիներ տալով բարեգործություններ ընել, կարծեր եք, որ ուզածնուդ իրավունք տալով բարեգործություն մը ըրած կըլլաք։

Ձեր վսեմությունը սխալած է հոս, ուստի, սորվեցեք, որ մեծ տարբերություն կա ոսկիի և իրավունքի մեջտեղը, ոսկին՝ ոսկի չունեցողին կրնա տըվիլ, բայց իրավունքը իրավունք ունեցողին միայն տրվելու է։

էֆենտի՛, մարգարեական հոգի՞ ունիք դուք, որ առանց երկու կողմը լսելու և դատելու կը վճռեք, թե Մամուլ իրավունք ունի։

Ձեզի շնորհ մը ընելու համար պահ մը կընդունիմ, որ մարգարե մեք, բայց դուք ալ ընդունեցեք, որ մարգարեներու մեջ բացառություն մ՝եք, որովհետև ծառադ առանց մարգարե ըլլալու կրնամ գուշակել, որ Մամուլ հանցավոր է այս խնդրույն մեջ։ Մամուլի խիղճն ալ այսպես կը վկայե, և դուք ձեր վկայությամբը երիցս հանցավոր եք, որովհետև թե՛ Օրագիրը անպատվել կ՝ուզեք և թե՛ Մամուլին խղճին հակառակը կը խոսիք։

Կզբոսնո՞ւք կոր էֆենտի՛, անոր ասոր պատիվը ձեր զվարճության զոհե՞նք, ըսե՛ք էֆենտի՛, շատ խնդացի՞ք, երբ Մամուլի մեջ