Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/309

Այս էջը սրբագրված է

ԱՌ ՎՍԵՄԱՓԱՅԼ ԱՆՎԱՆԱԿԻՑԴ ԻՄ ԿՅՈՉԵՅԱՆ ԷՖԵՆՏԻ

Որչափ բարեկամներ ունիք եղեր դուք էֆենտի։ Շատերեն մեղադրվեցա ձեր վսեմության երկու վսեմության խոսք ընելուս համախ, նույնիսկ ինձի բարեկամ կարծածներս վրաս հարձակեցան և պնդեցին, որ դրածս հետս կոչեմ, ապա թե ոչ, ըսին, նորին վսեմությունը կարող է թերթդ գոցել, զքեզ բանտը դնել և այլն։ Սովորական ժպիտովս ճամբեցի զիրենք ըսելով, թե կամ դուք նորին վսեմությունը աղեկ չեք ճանչնար կոր, կամ իմ նվաստությունս։ Ավելցուցի նաև, թե՝ նորին վսեմությունը մեզի պես մարդոց պետք ունի, մեզմե սորվելիք ունի, մինչդեռ մեզի պես մարդիկ նորին վսեմության պետք չունին։ Այս ճշմարտություններն ըսի իրենց, բայց անոնք դարձյալ չհամոզվեցան։

Ես միայն համոզվեցա, որ դուք շատ բարեկամներ ունիք։

Արդ, ինչո՞ւ ես բարեկամ չունենամ և գութ ունենաք, էֆենտի։

Ի՞նչ է ասոր պաաճառը։

Ասոր պատճառը դու և ես միայն գիտենք, և ես կուզեմ, որ բոլոր աշխարհ գիտնա, ուստի պետք է ասոր վրա երկարորեն խոսիլ հաջորդ թվով։

Մնամ վսեմափայլ անվանակցիս

Վսեմափայլ անվանակիցդ