Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/323

Այս էջը սրբագրված է

մեր փաստերը, ես ալ կըսեմ, թե այդ երկաթը իրարմե տարբեր բաներ են, բայց երբ այդ երկուքին տեսնելիք գործերուն վրա հիմնենք մեր փաստերը պիտի տեսնենք, թե երկուքն ալ միևնույն բանն է։

Ի՞նչ պիտի ընե այդ հանձնաժողովը։ Տեղական գործերը գավառաց գործերեն պիտի զատե։

Ահա Պոլիս զատվեցավ։

Ի՞նչ են տեղական գործերը։

Ճիշտ գավառաց գործերն են՝ զորս գավառաց մեջ կը տեսնեն Քաղաքական, Կրոնական Ժողովները, Թաղական խորհուրդները ևայլն:

Ահա Պոլիս եղավ գավառ։

Ո՞ր ժողովին պաշտոնը պիտի վարե այդ հանձնաժողովը։

Քաղաքական, Կրոնական ժողովներու, Թաղական և Ուսումնական խորհրդո պաշտոնը։

Ըսել Է որ այդ հանձնաժողովը իր մեջ պիտի ունենա այն ամեն ժողովները և խորհուրդները, զորս ունին գավառք, և գործերը պիտի բաժնե իր մեջը։

Աս ասանկ ըլլալեն վերջը ըսել թե այլ Է Պոլիս զատ դավառ մը ընել և այլ Է հանձնաժողով մը ընտրել տեղական գործոց համար, ըսել է թե՝ այլ Է մարդը և այլ է այն արարածը, որ բանական է։

Այլ Է կըսե Օրագիր. և այս երկուքին մեջ այնչափ մեծ տարբերություն կը դտնե, որ Պոլիս զատ դավառ մը ընելու համար կըսե, Պոլսո բոլոր ժողովները ցրվելու ենք։

Ի՞նչու ցրվենք Օրագիր․ այդչափ գավառներ կան և չցրվեցան տե, հիմա ի՞նչու ցրվինք։ Պոլիսը գավառի մը վերածելու համար ի՞նչ հարկ է գավառաց գործերը տեսնելու համար ընտրված և հաստատված ժողովները ցրվելու․ միթե այդ ժողովները Պոլսո՞ գործերը տեսնելու համար հաստատված են, որ անոնց վրայեն այդ գործերը առնելնուս պես զանոնք ցրվելու ստիպվինք։

Օրագի՜ր, եթե այս հարցման այո ըսես՝ ըսել Է թե Պոլիս ալ արդեն զատ դավառ մԷ, և ի՞նչպես կարելի Է զատ գավառ մը (Պոլիսը) նորեն զատ գավառ ընել։

Օրագի՛ր, եթե այո ըսես՝ ըսել պիտի ըլլա, թե չեմ սիրեր զքեզ։ Բայց ես կը սիրեմ զքեզ, որովհետև չպիտի կրնաս ըսել այո՛:

«Զատ գավառ»ին և «հանձնաժողով»ին մեջ Օրագրո տեսած անհուն տարբերությանը վրա խոսելեն ետքը կը մնա մեզ հիշել,