Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/324

Այս էջը սրբագրված է

որ մինչև Հոս Օրագրո շնորհում ընելով՝ պատասխանեցինք իրեն, շնորհում ըսինք, որովհետև հանձնաժողովի խոսք չկա մեջտեղը և Օրագիր յուր հակասության մեջ իյնալը հասարակութենեն ծածկելու համար սրբազան Պատրիարք հոր առաջարկությանը տարբեր գույներ տված է։ Ի հաստատություն մեր ըսածին հոս մեջ կը բերենք սրբազան Պատրիարք հոր առաջարկությունը։

Ահավասիկ․ «Կամ պետք է տեղական, կամ գավառական խնդիրներն իսպառ իրարմե անջատել և Պոլիս իբրև գավառ մը նկատելով Սահմանադրության տրամադրած ժողովներ հաստատել նախագահ պաշտոնեի մը տակ և կամ նոր պաշտոնեություն մը Հաստատել, որ ամենօրյա խնդիրները լիազոր իշխանությամբ լուծե»։

Այս տողերուն մեջ հանձնամողովի խոսք չկա, բայց եթե Օրագիր հոն հիշված «նոր պաշտոնեություն»ը «հանձնաժողով» կը հասկնա, ինչո՞ւ ուրեմն «զատ գավառին» դեմ խոսած օրը «հանձնաժողովձին ի նպաստ չխոսեցավ և քսան օր ետքը ելավ ըսավ, թե սրբազան Պատրիարքին առաջարկությունը ամենապարզ բան մէր, բայց քաղաքական ժողովը զայն խաբեց հանուն օրինաց։

Ահա՛, Օրագիր, ասոնք են քեզ սիրելուս փաստերը։

Եթե դուն ալ զիս կը սիրես, փաստերդ ցցուր, կը սիրեմ ըսելով չլմննար, փաստ Է պետք։