Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/335

Այս էջը սրբագրված է

մենք ի՞նչ հասկնալու ենք այդ բառը, թաղի մը ափ մը ժողովո՞ւրդը, չէ նե Թյուլպենտճյան էֆենտին։

Թյուլպենտճյան էֆենտին քարրեման ընթացած ժամանակ անզգուշությամբ հակասության փոսին մեջ կիյնա. նախ, ինքզինք դռնփակ նիստին սիրահար կը ցուցնե և ետքը կըսե, թե ժողովուրդը օրինավորությունը հարգեց։

Արդ. եթե ժողովուրդը օրինավորությունը հարգեց, ըսել է, որ ճնշում չբանեցուց, և եթե ճնշում չբանեցուց, ինչո՞ւ դռնփակ նիստ կուզեր առանց ոևէ պատճառի մը։

Կարծենք, նիկողոս էֆենտին ալ չգիտեր ինչու համար դռնփակ նիստ ուղելը։

Կը ցավինք, որ Նիկողոս էֆենտին չգիտցած բաներուն վրա կը խոսի. բայց ի՞նչ ընե խեղճը, եթե գիտցած բաներուն վրա խոսիլ առաջարկվի իրեն, լռության պիտի դատապարտվի խեղճը։

Կը խնդրենք Նիկողոս էֆենտիեն, որ մեյ մալ դրելու ելլա նե՝ Թիերը, Կամպեթթան ու Նաբոլեոնը հետը չառնե՝ տղաքները կը վախնան.․․։