Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/352

Այս էջը սրբագրված է

ԲՌՆԻ ԿՐՈՆԱՓՈԽՈԻԹՅՈԻՆ

Միայն Ռոպերթյան վարժարանին պատվելի տնօրենը չէ որ հայերը կրոնափոխության կը հրավիրե, Սեբաստիո կուսակալն ալ ողջ ըլլա, ձեռքեն եկածին չափ կաշխատի կոր ան ու աս բռնությամբ տաճկացնելու։

Ո՛վ Լուսավորիչ հայր, ինչ է քու հանցանքդ, որ մեկ կողմեն Լոյոլայի աշակերտները, մյուս կողմեն Լուտերի առաքյալները, մյուս կողմեն ալ մյուֆթի մը քու զավակներդ գրկեդ հափշտակելու կաշխատին։

Մասիսի մեջ կը կարդանք, որ ասկից երկու երեք տարի առաջ տաճկցած ամուսնացյալ հայ մը՝ այս օրերս իր կինն ու աղջիկն ալ կառավարությունը աղջիկը բերել կուտա և մյուֆթիին տունը կը ղրկե, իսկ մայրը հուսահատ սուրբ նշանի վանքը կը դառնա։

Տեղվույն առաջնորդին և ազգային ժողովներու թափած ճգանց հակառակ անհնար կըլլա աղջիկը մյուֆթիին տունեն առնել։ Քանի մօր ետքը աղջիկը մյուֆթիին տունեն կը փախչի սուրբ Նշանի վանքը կերթա։ Կառավարությունը աս լսելուն պես խումբ մը հեծելազոր կը ղրկե և վանքը կոխել տալով աղջիկն ու մայրը քաղաքը բերել կուտա և երկուքն ալ տաճկաց կը հանձնե։

Հիմակուհիմա ուրիշ բան մը չենք ըսեր, միայն սա չափ կսենք, թե՝ Սեբաստիայի այս կուսակալին օրովը Սեբաստիա երթալ ուղող հայերը հոս տաճկնան և անանկ երթան նե մեծ դժվարութենե մը ազատած կըլլան։