Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/36

Այս էջը սրբագրված է

Հիմա հարցուր այդ պարոնին, թե ի՞նչ է ըրածը։

Պիտի պատասխանե։

Ազգասիրություն է ըրածս․ լուսավորությունը տարածելու համար կ՚ընեմ ես։

Այս տեսակ ազգասիրությունները եթե համրելու ըլլանք, վերջը չգար։

Հիմա դուն ալ հարցուր Մեղուին թե ի՞նչ է ազգասիրությունը։

Պիտի պատասխանե։

Աս տեսակ ազգասերները ծաղրել, ծաղրել։