Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/360

Այս էջը սրբագրված է

ԱԶԴԱՐԱՐՈԻԹՅՈԻՆ

Պասիրեթիյ երեկվան թվին՝ ինչպես նաև մեկ քանի լրագրաց մեջ Տպագրական տեսչության կողմանե ղրկված հետևյալ ազդարարությունը կը կարդանք՝ որուն մեկ օրինակն ալ մեր ձեռքը հասավ երեկ ուշ ատեն.

«Մեղու նամ էրմենիճե կազեթատե րուեսսայի րուհանիյետեն պազըլերի՝ ալեյհինտե դատըհ վե մեզեմմեթի հավի պենտլեր կեորյումյուշ оլուտուղունտան՝ պունտան պեոյլե оյոլտա ըթլաքը լիսան իտեճեք օլուր իսե հագգընտա նըզամեն թերեթթյուպ իտեճեք մուամելեյի ճեզայիյենին իճրա գըլընաճաղը ղազեթայը մեզքյուրուն սահիպի իմթիազընա իխթար օլունուր»։

Սույն ազդարարութենեն կը հասկցվի, որ իբր թե՝ Մեղու կրոնականներեն ոմանք բամբասեր է, և թե՝ եթե ուրիշ անգամ ալ այսպիսի լեզու մը գործածելու ըլլա՝ ըստ օրինաց պիտի տուժե եղեր։

Իրավ է, որ Մեղու կրոնավորաց ոմանց ընգդեմ խղճի, ընդդեմ կրոնի և ի վնաս ազգության բռնած ընթացքնին խստիվ հարվածեր է, բայց այս մասին բոլոր գրածները անուրանալի ճշմարտություններ են։ Եթե այս ճշմարտությունները բամբասանք կը համարվին, ըսել է որ Մեղու գլխեն մինչև ոտքը բամբասանքով լի է, որովհետև ճշմարտությամբ լի է։ Եթե այս ճշմարտությունները գրելնուս համար տուժել հարկ ըլլա՝ ո՞ւր կերթա Մեղուի վիճակը, ո՞ւր կերթա այդ կրոնավորաց վիճակը։ Այդ կրոնավորները գիտնալով, որ Մեղուն չկրնար տուգանաց դիմանալ իրենց գեշ ընթացքներուն մեջ կը քաջալերվին և խնդալով իրարու կըսեն․

— Հիմա ճամբան գտանք, մենք զվարճանանք թո՛ղ Մեղուն տուժե։

Աղե՜կ, անոնք զբոսնուն ստակը մենք տանք․․․։

Կերևի, թե՝ Մեղուի վերջին թիվերուն մեջ «Ոգի Հայոց» ստորագրությամբ «Հիսնըմեկոնց հայելին և ես» վերնագրով հրատա-