Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/361

Այս էջը սրբագրված է

րակված հոդվածը առիթ տված ըլլա սույն ազդարարության ղրկվելուն, բայց հիշյալ հոդվածը կրոնավորաց ոմանց թաքուն նպատակները երևան կը հաներ առանց զանոնր բամբասելու։

Այդ հիսունը մեկերու մեջ գտնվող կրոնավորներեն մին Ամբրոսիոս վարդապետ որն որ Թադեոս և Նիկողայոս սրբազաններե պաշտպանություն գտած ըլլալուն համար միայն ստորագրություն դրած էր, և դեռ առջի օրը Մամուլ անամօթաբար կը պաշտպաներ հիշյալ կրոնավորը, Ամբրոսիոս վարդապետ կըսենք, այսօր իր դատապարտությամբը կարդարացնե զՄեղուն և կը խայտառակե Մամուլը աշխարհի առջև։

Հինգշաբթի ավուր Մասիսի մեջ հետևյալը կը կարդանք.

«Լեվանթ-Թայմզի երեկվան թվույն մեջ կը կարդանք, թե Բերայի Ամբրոսիոս վարդապետը անբարոյականության ամբաստանությամբ եղբորը կողմեն ոստիկանության ատենին առջև ի դատ քաշվելով դատապարտության վճիռ ստացեր Է»։

Չենք ուզեր հոս պատմել, թե Կրոնական ժողովը ինչպես չարչարեց Ամբրոսիոս վարդապետին եղբայրը, և թե ինչպես անգթաբար վարվեցավ հետը այսչափ ատենե ի վեր. չենք ուզեր պատմել, որովհետև այս տեսակ դեպքերը «Գաղտնիք Հավատաքննության» անուն գրքին մեջ պատմված են։

Չկարծվի, թե այս տողերը, որք զմեզ կարդարացնեն, ուրախությամբ կը գրենք, ընդհակառակն մեծ ցավ կզգանք, երբ այս և ասոր նման գայթակղեցուցիչ դեպքերը գրելու կը պարտավորինք։

Այդ կրոնականները փոխանակ Մեղուն բանադրել աշխատելու իրենց ընթացքն ուղղելու աշխատելու են, որովհետև Մեղուն բանադրելով իրենք արդարացած չեն ըլլար։ Այդ կրոնականները եզուիթներու խոսքերուն չխաբվելով՝ եթե իրենց խղճին համաձայն գործեին ո՛չ ստորագրություն կուտային և ո՛չ ալ երեսփոխանությունը պառակտելու պատճառ կըլլային։

Արդ, կրոնականք, եթե կուզեք Մեղուին ձեռքեն ազատիլ և Մեղուն տուգանքեն ազատել, ընթացքնիդ փոխեցեք. ապա թե ոչ, Մեղուն այս օրվնե կսկսի տուգանք վճարելու համար ստակ հավաքել, և դեռ հոդվածը չգրած՝ կերթա Տպագրական տեսչության տուգանք կուտա ըսելով.

— Կանխիկ առե՛ք տուգանքը, վաղվան թերթին մեջ կրոնական ի մը դեմ հարձակում կա։

Կուզե՞ք որ ընեմ այս։ Ո՛չ։ Անանկ Է նե՝ ես ալ չեմ ըներ։

Ձեզ տեսնեմ, աշխատեցեք նայիմ սա խոստումս ինձի կատարել չտալու...։