Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/368

Այս էջը սրբագրված է

ՊԱՊ ԱՌ ԿԻՅՅՈՄ ԿԱՅՍՐ։

Վատիկան 7 օգոստոս

Վեհափա՜ռ

Ինձի հետ կատակի՞ ես ելեր Աստվածդ սիրես. ըրածներդ գիտե՞ս կոր։ Մինչև հիմա ձեր վեհափառության ձեռք առած միջոցները կաթոլիկության կործանմանը կը ձգտին։ Ձեր վեհափառությունը կամ ըրածը չգիտեր կոր, կամ գիտցածը չըներ կոր։ Հիսուսի Քրիստոսի կրոնքին դեմ տված հարվածներդ հերիք են ա՛լ. եթե այս ընթացքդ շարունակես գիտցած եղիր, որ ալ չեմ կրնար համբերել, նամակ մալ կը գրեմ։ Կատակ կընես կոր նե՝ հերիք է. Ես կատակեն չեմ ախորժիր։ Ես ամեն բան արձակ կը խոսիմ, ստանավոր չեմ գիտեր։ Ձեր վեհափառությունը սխալած է. իմ պարտքս է ձեր սխալն ուղղել։ Ասկեց զատ սա ալ գիտնալու ես, որ այն ամենը անոնք, որ մկրտված են պապեն, պապին սեպհականությունն են, պապը կուզե նե՝ կը ծախե զանոնք, կուզե նե՝ վարձու կուտա։

Ներկայս ընդունելու պատվին ունեցիր։

Մնամ Պիոս պապ ի Վատիկան:

Պատասխան

«Զեր պապության նամակն առի։
Խնդալս բռնեց։ Հա՛, հա՛, հա՛։
Ես պապին կը վերաբերիմ եղեր.․․ Հա՛, հա՛, հա՛։

Կիյյոմ