Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/37

Այս էջը սրբագրված է

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՎԱԼԱԹԻՈ ԳԱՎԱՌԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ

ԴԱՍԱԽՈՍՈԻԹՅԱՆՑ

Հայկաբանություն — վեց ամիսը անգամ մը
Թվաբանություն — շաբաթը մեկ քառորդ ժամ
Տաճկաբանություն — չորս ամիսը երեք անգամ
Բնագիտություն — ամիսը մեկ անգամ
Տոմարակալություն — պիտի սկսին
Ընդհանուր ազգաց պատմություն — տարին մեկ անգամ
Երկրաչափություն — սկսելու վրա է
Կենսաբանություն — սպառելու վրա
Եվրոպական ձայնագրություն — աղեկ է

Տարրաբանություն — անհասկանալի
Գաղղիացվոց պատմություն — լեզվութ (աշակերտաց համար)
Քաղաքական տընտեսություն —
Ձանձրություն — առտվնե մինչև իրիկուն
Ծուլություն — ամեն օր
Հառաջադիմություն — կա ու շժչկա, երկուքը մեկ բան ըսել է։