Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/375

Այս էջը սրբագրված է

Ավելի կը վախնամ, որ իմ ուրիշներուն վրա ունեցած կարծիքս չփոխվի, քան թե ուրիշներուն իմ վրա ունեցած կարծիքը։


Շատերը կը զարմանան, թե ինչո՞ւ մեր երեսփոխանության մեջ տգիտությունը մեծագույն մաս կազմած է։

Այս զարմանքը խնդալս կը բերե, միթե աղքատները միշտ մեծագույն մաս չե՞ն կազմեր։


Օրագրո դրամագլուխը սուտն է, ինչպես որ մուրացկանի մը դրամագլուխն ալ բարեմաղթությունն է։

Ասանկները դրամագլուխնին լմնցած օրը կսկսին միայն հարստանալ։