Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/396

Այս էջը սրբագրված է

Շըմենտըֆերը՝ ինք կտրեր նե ավելի աման չէ՞ր ըլլար։

Այս առթիվ կը ծանուցանենք բժշկաց, որ ոտքը կամ ձեռքը կտվելիք հիվանդները ասկեց վերջը շըմենտըֆերի մեջ մեքենայապետության պաշտոնին մեջ դնեն, և ապահով ըլլան, որ իրենց երկու, երեք օրեն ընելիք օբերասիոնը շըմենտըֆերը կը կատարե մեկ վայրկենի մեջ։


Ուրբաթ օրը շըմենտըֆերը Ետի Գուլեյի առջև մեկր վիրավորեց։

Հաքայիք


Շաբաթ օրը շըմենտըֆերը Մաքրի գյուղին առջև գծին վրա պառկող խելագարի մը վրայեն անցնելով խեղճը երկու կտոր ըրավ:

Նեոլողոս

Լրագի՜րը, օրերնիդ չմոռնաք հա՜, այս եղանակավ շարունակեցեք ձեր երկաթուղիական լուրերը։