Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/405

Այս էջը սրբագրված է

ՆՈՐ ԿԱՆՈՆԱԴՐՈԻԹՅՈԻՆ ՄԸ

Զգուշացի՛ր ժողովուրդ, թրամվեյը ճամբան գացած ատեն չըլլա որ վար ցատկեր ոտքերնիդ կոտրե՛ր կամ գլուխնիդ ճզմեր, որովհետև ծայրը տուգանք կա։

Ոտքերնուդ կոտրելը հոգ չէ, բայց տուգանքը ինչ ընենք։

Թրամվեյի ընկերությունը շատ մը նկատելով-ներով լեցուն կանոնադրություն մը շիներ և բոլոր վակոններուն մեջ փակցուցած է։ Այս կանոնադրությունով խստիվ կարգիլե կառքեն վար կամ վեր ցատկելը, գծին վրայեն կամ տակեն և կամ քովեն քալելը, ավելցնելով, թե իր կանոնադրության համեմատ չվարվողները խստիվ պիտի պատժվին։

Եկուր տես, որ փողոցներուն որ կողմեն և ինչպես քալելու համար պոլսեցիք նախ սա կանոնադրությունը սորվելու են։ Գծին վրայեն մի քալեր, շատ աղեկ. քովեն ալ մի քալեր, աս ալ աղեկ. գծեն մեկ ու կես կանգուն հեռավորությամբ ալ մի՛ քալեր։ Ո՞ւսկից քալենք ուրեմն։ Պոլսո մեջ բնավ մի քալեք ըսե լմննա երթա։ Եվ թե որ խորհելու ըլլանք՝ ամենեն կարճ ճամբան ալ աս է, թրամվեյի անցած փողոցներեն մարդ չքալե նե՝ մեկն ալ չմեռնիր։