Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/43

Այս էջը սրբագրված է

ԹԱՏԵՐԱԿԱՆ

<2>

Ինչպես որ գրած էինք Ազիզիե թատրոնը բացվեցավ հուլիս 1 հինգշաբթի գիշեր ժամ .... (ժամացույցնիս քովերնիս չէր)։

Ներկայացված խաղն էր Կույրն Տիրան։ Բազմությունը բավական շատ էր. հոն էր պարոն Հ․ Վարդովյան, ինչպես նաև հոն էին բոլոր դերասանները ի բաց առյալ պարոն Մաղաքյանը, կաքավները թատնրասեր ազգայինները։

Պ. Մաղաքյանը ոչ հիվանդ է և ոչ ալ ճամբորդություն մը ըրած, հետևապես հրաժարյալ չհամարվիր։

Կաքավներուն չգալուն պատճառը թռչնավաճառներուն քով չգտնվիլն է։

Թատերասերներուն չգալուն պատճառը հարբուխ ունենալնուն համար է կ՝ըսեն։

Պարոն Հ. Վարդովյանը նույն գիշերր ամենևին աչերը չբացավ — իրավցնե կույ՞ր էր — ոչ, թատրոնը պարապ չտեսնելու համար գոցեց աչքերը։

Թող ասկե վերջն ալ թատրոնը պարապ չտեսնելու համար բանա աչքերը։