Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/432

Այս էջը սրբագրված է

նուն պես կը խնդան, կամ ինչպես որ տղաք իրենց մեկ պատռած հագուստը նորոգվելուն պես կը խնդան, անանկ ալ մարդիկ տարին նորոգվելուն պես կը խնդան։ Հասկցա հիմա, խնդիրը տարվույն վրա չէ եղեր, այլ նորության վրա.․․ տղայության վրա։ Ափսո՜ս, տարիները քանի առաջ երթան նե՝ մենք ալ այնչափ պիտի տղայանանք, ետ պիտի երթանք։

Այո՛, կըսեն իմաստուն մարդիկ, ետ երթալով անցյալեն ներկան պիտի գուշակենք, և անցյալ տարվան մեջ ըրած կորուստնիս այս տարի վաստկելու կերպը պիտի սորվինք։

Նայե աս ճշմարիտ է։ Վաճառականը անցյալ տարվան տետրակները պիտի բանա, և պիտի տեսնե, որ հաշիվը բաց է․ ուստի այդ վնասը գոցելու համար տասը ղուրուշի ծախված և տետրակի մեջ անցած ապրանքին տասնը չորս ղուրուշ գին որոշե և այդ հաշվով ստակ պիտի ուզե ապրանքն առնողեն։

Խմբագիր մը տետրակները պիտի բանա և տեսնելով, որ ամեն մեկ բաժանորդին մեյմեկ անդորրագիր տալով հաշիվը բաց կը մնա կոր, անցյալեն խրատվելով և ապագային մեջ վնաս չընելու համար պիտի որոշե մեկ բաժանորդին երկու ընկալագիր տալ և երկու բաժանորդագին խնդրել։

Քոնսոլիտ խաղացողը յուր անցյալ տարվան ընթացքին մեջ պիտի տեսնե, որ միշտ ծախու առնելու համար վնաս ըրեր է, ուստի անցյալեն խրատվելով այս տարի անդադար պիտի ծախե։

Թրամվեյի ընկերությունը յուր անցյալ տարվան հաշվույն մեջ թրամվեյեն մեռնողներուն պյուտճեն բանալով պիտի տեսնե, որ թրամվեյի կառքերուն դեպի առաջ երթալուն պատճառավ մեռեր են այդ մարդիկ և անցյալեն խրատված ըլլալու համար պիտի որոշե, որ ասկից ետքը թրամվեյները դեպի ետ երթան։

Ազգային վարչությունը անցյալ տարվան ընդհանուր ժողովո նիստերուն վրա ակնարկ մը ընելով պիտի տեսնե, որ խնդիր մը լուծված չէ և այս խնդրոց, չլուծվելուն պատճառն ընդհանուր ժողովին նիստ ընելը համարելով պիտի որոշե, որ ասկից ետքը ընդհանուր ժողով չգումարի, որպեսզի խնդիրները լուծվին։

Երուսաղեմի կուսակալ Քյամիլ փաշան տեսնելով, որ տղու մը մահը պատճառ եղավ Մսուրի կռվույն, ուրիշ անգամ ատանկ կռվո առիթ չտալու համար անցյալեն խրատվելով՝ հրաման պիտի՝ ընե, որ տղա չմեռնի Երուսաղեմի մեջ։

Բժիշկն յուր անցյալ պարվան մեռցուցած հիվանդներուն հաշվեկշիռը բանալով պիտի տեսնե, որ իր՝ մեռյալներուն երակները