Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/452

Այս էջը սրբագրված է

— Վեց։ Քուկի՞նդ։

— Տասը։

— Եկուր սրվոնց երկուքը միացնենք, ընդարձակ քերականություն մը շինենք, տասնվեց հոլովով քերականություն մը...։

— Քուկին բաղաձայն գիրերդ քանի՞ հատ են։

— Ո՞վ պիտի նստի տե համրե...

— Մեր քերականությունները ընդունվելու չըլլան նե՝ ի՞նչ պիտի ընենք։

— Գրաբարի խնդիրք դեռ լուսաբանվելու պետք ունի կըսենք, գործր կերկնցնենք։

— Գործերնիս հիմա կարգին մտավ ահա. տեսնենք սա խնդիրն ինչպես և երբ պիտի լուծվի։ Սպասենք։