Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/459

Այս էջը սրբագրված է

հանրահայտ աֆորիզմների մի մասը, ինչպես օրինակ «Ով որ շիտակ ըսեմ կըսե, միտքը ծուռը տեղավորել է», «Ով որ աղքատ է երանելի և այլն։

Անստորագիր նյութերի մի մասը տպագրվում է, առաջին անգամ. նրանց ճշտումները, այսինքն Պարոնյանին պատկանելությունը կատարված են բանասիրական պրպտումների ու տվյալների հիման վրա։

Անցյալից ոչինչ չի պահպանված Պարոնյանի անստորագիր նյութերի և ծածկանունների պարզաբանման համար։ Միակ աղբյուրը ինքը հեղինակն Է իր երկերով։

Գրականության և մշակույթի պատմությանը հայտնի չեն Պարոնյանին ժամանակակից երգիծաբան անվանի դեմքեր և նամանավանդ այնպիսիները, որոնք աշխատակցել են նրա թերթերին, ընդհակառակը, պահպանված Է այն վկայությունը, թե իր թերթերի հետ կապված ամեն մի գործ ինքն Էր կատարում (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VII հտ., Ծանոթագրություններ)։

Լրագրության ասպարեզում գոյություն են ունեցել երկու երգիծական թերթերի խմրագիր-հրատարակիչներ, մեկը Գևորգ Այվազյանը «Մամուլի», մյուսը Հակոբ Հաճյանը՝ «Միմոսի»։ Թե՛ մեկը և թե մյուսը Պարոնյանի գաղափարական հակառակորդներն Էին, որոնց դեմ նա վարել Է հետևողական պայքար իր հրապարակախոսական, երգիծական հոդվածներով։ Բացի այս, Այվազյանն ու Հաճյանը իբրև ստեղծագործողներ միջակություններ էին, պատմության մեջ մոռացութեան մատնված։

Պարոնյանը ինքն էր իր թերթի հիմնական դեմքը, եթե նկատի չունենանք, որ «Մեղվի» մեջ լույս էին տեսնում գավառից և Պոլսի տարբեր թաղերից ստացված թղթակցություններ, թարգմանություններ, բանաստեղծություններ, ինչպես Պ. Դուրյանի և ուրիշների։

Պարոնյանը «Մեղուն» ժառանգել է Հ. Սվաճյանից, իսկ նախապես գործակցել է նրա հետ։ Այստեղ բնականաբար կարող Է ծագել մի հարց, ինչպե՞ս պարզել Պարոնյանի և Սվաճյանի համատեղ աշխատակցության տարիներին «Մեղվի» մեջ տպագրված անստորագիր հոգվածների պատկանելությունը։

«Մեղվում» Պարոնյանը հանդես Է եկել ծածկանուններով, կամ անստորագիր։ Առաջին անգամ, 1870 թվականի հոկտեմբերի 1֊ին հայտնվեց Քամը, որը Պարոնյանն Էր (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VI հտ., Ծանոթագրություններ)։

Հիշյալ ժամանակաշրջանում Պարոնյանը դեռևս նոր էր մուտք գործել «Մեղուիս ասպարեզը։ Նրա հոդվածները ո՛չ հրապարակախռսական բնույթի Էին և ո՛չ Էլ թերթի ընդհանուր ոգին և ուղղությունը մարմնավորող առաջնորդողներ, այլ երգիծական պատկերներ Էին՝ քաղված առօրյայից։ Այսպիսով, 1870—71 թթ. ընթացքում, այսինքն Պարոնյանի և Սվաճյանի համատեղ գործունեության տարիներին, «Մեղվիս հիմնական դեմքը խմբագիրն Էր՝ Սվաճյանը, իսկ Պարոնյանը միայն աշխատակից Էր։

Սվաճյանը մեծ էր իբրև. հրապարակախոս. երգիծաբան Սվաճյանը անվերապահությամբ զիջում Էր իր աշակերտին։ Նրա երգիծական հոդվածները ուսուցողական բնույթի Էին, պարզունակ, չձևավորված։ Թույլ Էր Սվաճյանի երգիծանքը, լեզուն, ոճը, շարադրանքը. համեմատություններն ու պատկերները զուրկ Էին այն կատարելությունից ու ճկունությունից, որոնցով հարուստ և անգերազանց Է Պարոնյանը։ Սվաճյանը նախ հրապարակախոս էր, հետո երգիծաբան, իսկ Պարոնյանը՝ հակառակը: