Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/46

Այս էջը սրբագրված է

Զեր ոտքեն քաշողները սատանաներն են, ձեզի դեմ եղողներն են։

Օդապարիկով վեր ելնողը, ձեր հոգին է, օդապարիկին մեջ եղողները` հրեշտակներն են. երկու երեք հրեշտակ ըլլալուն պատճառը սա է, որ մեկ հրեշտակ մը չկրնար քու հոգիդ առնել։

Ցիցի վրա մնացած մասը ձեր մարմինն է, ագռավներն ալ քու թշնամիներդ։

Հասունյանը այս մեկնութենեն գոհ չէ եղեր և էշեկյանը դիմացեն վռնդեր է. պարոն էշեկյանը ասոր վրա տրտմությամբ դուրս է ելեր։

Հասունյանը վերջեն ինք մեկներ է յուր երազը և ըսեր է, թե իմ երկու կտոր ըլլալս կաթոլիկներու երկուքի բաժնվիլն է. և թե օդապարիկի մեջ թեթևության բնակարանին մեջ եղողներն թեթև կաթոլիկներն են, ոտքեն քաշողներն ալ ծանր կաթոլիկները, և թե անոնց վերեն վարեն քաշելը հաշտության նշան է եղեր։

Ասով ալ գոհ չըլլալով՝ հիմա երազահան մը կը փնտրվի, որ այս երազը ի նպաստ Հասունի մեկնե և պետք եղած վարձատրությունը ընդունի։

Մեզի մնա նե այս երազը ըլլալիք բանի մը նշան չէ, այլ եղած բանի մը, հետևապես հիշյալ երազը շատու՞ց կատարված է․․․