Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/465

Այս էջը սրբագրված է

2. Ակնարկում Է Հ. Վարդովյանի միջոցների խնայողությունը, չնայած այն բանի, որ նա ուներ նյութական որոշ ապահովություն։

3. «Թատրոն հայկական» — թվականներին նման թատրոն չի եղել. ծաղրում Է գինետներում կատարվող գինարբուքը։

4. «Ի կենդանի հիշաատկ Կռամբամբուլիի» — Ակնարկը վերաբերում Է «Կռամբամբուլի այն գինին Է» երգին, որի հեղինակն Է Գ. Աշտունին:

5. «Թատրոն բարեսիրական» — Բարեսիրաց թատերական ընկերություն. հիմնվել է Միջագյուղում՝ Մ. Պեշիկթաշլյանի նախաձեռնությամբ (տե՛ս Լ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ., «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Միջագյուղ», ծանոթ. № 6)։

6. «Անձնվեր երիտասարդաց ծեր սիրահարը» — Ակնարկը վերաբերում Է Գ. Ռշտունու «Թղթե վզնոցով սիրահարը» զավեշտին։

7. «Ագապյան թատրոն» — Նման անունով թատրոն գոյություն չի ունեցել։ Այսպես Է անվանել հեղինակը՝ ծաղրելու համար Ագապյան վարժարանի սանուհիների հաճախակի մասնակցությունը զանազան ներկայացումների ու համերգների։

8. «Իլիմին վե տիլիմին քոմետիասը, նութքլար թութլահաք քեոֆթելեր իքրամ օլընաճաք» — Այդպիսի կատակերգություն չկա՝ բառացի թարգմանությունն է «Խելքի ու պատառի կատակերգությունը, լեզուները պիտի պապանձվի, քուֆթեներ հրամցվի»։


Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈԻԹՅՈԻՆ Հ. ՄՅՈԻՀԻՆՏԻՍՅԱՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, Քամ ստորագրությամբ, 1871 թվականի մայիսի 27-ին (№ 37)։


ԲԱՐՈՅԱԿԱՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի մայիսի 29-ին (№ 38)։

1. «Բագոս» — Ըստ հռոմեական դիցաբանության, արգասաբերության ու գինեզործության աստվածը։

2. «Սիղենոս» — Ըստ հունական դիցաբանության, Սիլենոսը գինու և գինեգործության աստված Դիոնիսիոսի դաստիարակը և ուղեկիցն էր. նրա շքախմբում պատկերվել է հարբած, ճաղատ, հեզահամբույր ծերունու կերպարանքով, իշու վրա նստած, գինով փարչը ձեռքին։


ՎԵՐՋԻՆ ԼՈԻՐԵՐ

<1>

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի մայիսի 29-ին (№ 38)։

1. Ակնարկում է 1871 թվականի մարտի 18-ին հռչակված Փարիզի կոմունան։

2. Ամբրոսիոս վարդապետը Բերայի քարոզիչ Իսկենդերյանն է, որին Պարոն-