Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/470

Այս էջը սրբագրված է

1. «Կույրն Տիրան» — Սբ. Թղլյանի թատրերգություններից հաճախ է ներկայացվել անցյալի հայ բեմերում։

2. Հանձինս «կաքավների» նկատի ունի պարողներին։


...ՏԵՐ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի հուլիսի 3-ին (№ 47)։

1. Նկատի ունի Բարթուղիմեոս եպիսկոպոս Չամշյանին (տե՛ս Անձնանունների բառարան)։


ՀԱՍՈՒՆԻՆ ԵՐԱԶԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի հուլիսի 3-ին (№ 47)։

1. էշեկյան վարդապետը իրական դեմք չէ. ազգանվան իմաստով (էշեկ-ավանակ) ծաղրված է կաթոլիկ հոգևորականությունը։


ԴԱՍԱԳԻՐՔ

ՎԵՐԱՔՆՆԵԼԻ

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի հուլիսի 3-ին (№ 47)։

Այս ընդհանուր վերնագրով շարունակաբար լույս էին տեսնելու Սահմանադրության մասին զանազան երգիծական զրույցներ, հարց պատասխաններ, բայց աշխատանքը մնացել է անավարտ։


ԽՆԴԻՐՔ ՄԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի հուլիսի 10-ին (№ 49)։


ՕՐՎԱՆ ԽՆԴԻՐ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի հուլիսի 1Օ-ին (№ 49)։

1. Նունյան իգական վարժարանը գտնվում էր Սամաթիայում․ հիմնադրվել է 1831 թվականինի հիշատակ Սրբուհի Նունե կույսին և կոշվել է սուրբ Նունյան վարժարան։

2. Ագապյան վարժարանի սանուհի Աղավնի Վարդանյանի և դպրոցի տնօրեն Կ. Փանոսյանի միջև ծագած ընդհարման պատմությունը ժամանակի ազգային մամուլում լայն արձագանք գտած հարցերից էր, Միջադեպի շարժառիթը հետնյալն է։

1870 թվականի մայիսին, Պեյքոզում Սահմանադրության տարելիցի համաժողովրդական տոնահանդեսին մասնակցելու էին նաև Ագապյանի աշակերտները։