Նորընտիր կայսեր Իսպանիա հասած օրը Պրիմը սպանված էր. ակնարկը վերաբերում է այս դեպքին։
5. Ակնարկը անհասկանալի է։
ՊԵՏՐՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ԱԹՈՌԸ
Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի սեպտեմբերի 11-ին (№ 55)։
1. «...Լա իլահե իլլ ալլահ» — Չկա աստված բացի աստծուց։
2. «Հերքյալլես» — Հերակլես, դիցաբանության ամենահայտնի դեմքերից, որ հռչակվեց իր տասներկու քաջագործություններով. նա կիսամարդ-կիսաաստված էր, Զևսի որդին։ Դեռ օրորոցում Հերակլեսը խեղդեց Բերայի ուղարկած երկու օձերին, սպանեց Նեմեյան առյուծը, հաղթեց ամազոններին, նվաճեց Կրետեի ցուլին, մաքրեց Ավգյան ախոռները և այլն։
3․ Հայերը, հույները, ասորիները Երուսաղեմում ամեն տարի վեճեր են ունեցել կրոնական ծիսակատարությունների ժամանակ իրենց իրավունքների պահպանման համար, ակնարկը վերաբերում է այդ վեճերին։
4. Ակնարկը վերաբերում է Իտալիայի միավորված կայսրության հռչակման և Պապի աշխարհիկ իշխանության վերացմանը (տես «Մեռելահամար», ծանոթ. № 4)։
ՎԱՐՁՔԸ ԿԱՆԽԻԿ ԱՌՆՎԱԾ ԾԱՆՈԻՑՈԻՄ ՄԸ
Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի դեկտեմբերի 18-ին (№ 62)։
ԾԱՆՈԻՑՈԻՄ
ԿԱՂԱՆԴԻ ՆՎԵՐ
Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի հունվարի 1-ին (№ 65)։
1. «Պոն մարշե» — Պոլսում հայտնի ֆրանսիական վաճառատուն։
2. «Խուշ խումրի» — Բառացի՝ թռչուն աղավնի. նոր տարվա առթիվ պատրաստված խմորեղեն։
3. «Ժպիտք և արտասուք» — Մ. Աճեմյանի բանաստեղծությունների ժողովածուն. լույս է տեսել Կ․ Պոլսում, 1871 թվականին։
4. «Մեծ մուկին պատմությունը» — Գրքին տրված մեծ արժեքից (25 ղուրուշ) պետք է ենթադրել, որ նման անունով գիրք գոյություն չի ունեցել, հորինված անուն է։
ԴԱՐՁՅԱԼ ԾԱՆՈԻՑՈԻՄ
ՍԽԱԼԱՑՈԻՅՑ
Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի հունվարի 1-ին (№ 65)։