Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/479

Այս էջը սրբագրված է

ԾԱՆՈՒՑՈՒՄ

<2>

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի փետրվարի 18-ին (№ 70)։


ՕՐԱԳՐԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆԸ

Առաջին անգամ լույս Է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի փետրվարի 18-ին (№ 70)։

1. Խորեն Նար Պեյը ժամանակին հայտնի Էր և իբրև բանաստեղծ։ Նրա ժողովածուներից առաջինը լույս Է տեսել «Վարդենիք» վերնագրով, Թեոդոսիայում, 1863 թ. «Քնար պանդուխտինը» 1868-ին, իսկ «Ստվերք հայկականը»՝ 1874 թ. Պոլսում։

2. Նպարավաճառները (պախալ) թերթերի չվաճառված օրինակները գնում Էին որպես թուղթ գործածելու համար։ Հիշյալ պարագայում «Օրագրի» համար այդ կլիներ բարեբախտություն, որովհետև «Մասիսի» գրաշար Հարությունը հնարավորություն չէր ունենա «Օրագիրները» հավաքել և ցույց տալ նրա հայտնած մտքերի արտառոցությունները, որոնց մասին խոսում է հեղինակը։


ԾԱՆՈՒՑՈՒՄ

<3>

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի փետրվարի 18-ին (№ 70)։


ՎԱՍՆ ՊԱՐԱՊ ՄՆԱԼՈՑ ՏԵՂՒՈՅՍ

ԳՐԵՑԱԻ ԲԱՆՍ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի մարտի 8-ին (№ 73)։

1. «Փունջ» շաբաթաթերթի խմբագիրը Հ․ Ալաճաճյանն էր։


ՆՈՐ ՂԱԶԱՐՈՍ ՄԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի մայիսի 13-ին (№ 82)։

1. Ըստ քրիստոնեական ավանդության, Քրիստոսը հարություն տվեց մեռած Ղազարոսին։

2. Խ. Միսաքյանը երկար տարիներ, իբրև մասնավոր դաստիարակ պոլսահայ մի քանի երիտասարդների, ապրել է Փարիզում։ Տարիների բացակայությունից հետո Միսաքյանի կրկին Պոլիս վերադարձը նմանեցված է մեռած Ղազարոսի հարություն առնելուն։

3. «Արնավուտին գոգը» թուրքերեն «քիթապսըզ արնավուտ» (տգետ, անգրագետ ալբանացի) արտահայտությունն է. իմաստը այն է, որ հայերն էլ կմնային ալբանացու պես տգետ։