Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/48

Այս էջը սրբագրված է

ԽՆԴԻՐՔ ՄԸ

Ընդհանուր հայ ազգեն կը խնդրենք, որ ընդհանուր տեր ողորմյա մը ըսեն, որպեսզի աշխարհի խաղաղությունը ավրվի, տեղ մը պատերազմ հրատարակվի, տեղ մը մեծ հեղափոխություն մը ծագի, որպեսզի մեր լրագիրները գրելիք ունենան, ապա թե ոչ հայ թերթերը իրենց էջերը լեցնելու համար իրարու դեմ գրելե, — ի՞նչ կըսենք գրել — իրարու հայհոյելն, իրարու շուն ու կատու կոչելե չդադրելեն զատ, ասանկ երթա նե՝ վաղը մյուս օր խմբագիրները իրարու միտը պիտի փաթտվին, իրարու կոկորդը սխմեն և իրար պիտի սպանեն։

Ի սեր Աստուծո, տեր ողորմյա մը, որ աշխարհի խաղաղությունը վրդովի։