Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/481

Այս էջը սրբագրված է

ՀԱՐՑՄԱՆ ՄԸ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի նոյեմբերի 8-ին (№ 102), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։

1. «Մսւմուլ» — Տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, IV հտ., «Կսմիթներ», <30>, ծանոթ. № 1։


ԿՈՆԴԱԿԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Առածին անգամ լույս Է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի նոյեմբերի 11—ին (№ 103), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։

1. Ակնարկում Է կաթողիկոս Գեորգ IV Քերեստեճյանին։

2. Ապակեդրոնացման հարողները ձգտում Էին գավառներին տալ որոշ ինքնուրույնություն՝ տեղական բնույթի հարցերը լուծելու անկախ ազգային երեսփոխանական Ժողովից (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, V հտ., «Ծիծաղ և Կերբերոս», ծանոթ. № 4)։

3. Ամբրոսիոս վարդապետը Իսկենդերյանն Է (տե՛ս «Վերջին լուրեր», ծանոթ. № 2)։


ԱՄԻՍ ՄԸ ՉՊԻՏԻ ԽՈՍԻՍ

Առաջին անգամ լույս Է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի նոյեմբերի 11-ին (№ 103), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։


ՀԵՐԻՔ ԽՆԴԱՑԻ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի նոյեմբերի 11-ին (№ 103), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։

1. «...Ամենայն ծառ ի պտղոյ իւրմէ ճանաչին» — «Ծառ ի պտզոյ իւրմէ ճանաչի» — Ղուկ. Զ․ 44։

2. Ըստ զրադաշտական դուալիստական կրոնի, Որմիզդը և Արհիմանը չարը և բարին մարմնավորող երկու եղբայրներ էին։

3. «Մասիսի» 1872 թ. նոյեմբերի 4-ի (№ 1311) մեջ «Մտածմունք» վերնագրով մի հոդված Է լույս տեսել, նվիրված «Մանզումեի» և «Օրագրի» վիճաբանությանը։ Վիճաբանության շարժառիթները «Մանզումեի» խմբագիր Կ. Փանոսյանի՝ Ագապյան վարժարանի սանուհիների դաստիարակութեան, կրթության, բարոյականության հարցերն Էին, որոնք, ըստ «Օրագրի» խմբագիր Օ. Խոճասարյանի, միանգամայն անընդունելի Էին և մինչև իսկ հայ աղջիկների բարոյականությունը արատավորող։ Համաձայն հոդվածագրի վկայութեան «...Երկու կողմանց մին (իմա՛ Օ. Խոճասարյան — Ա. Մ.) թշնամանք չմնաց, որ չթափե ժողովրդյան գլխուն Բարուց ապականություն խորագրով հրատարակած հոդվածներուն մեջ»։