Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/483

Այս էջը սրբագրված է

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՄԸ ԱՌ ՕՐԱԳԻՐ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի նոյեմբերի 18-ին (№ 105)։

1. «Օրագրի» խմբագիրը Օ. Խոճասարյանն է։

2. «Պատրիարք հայրը» Մ․ Խրիմյանն է։

3. «...Նե Շամըն շեքերի, նե արապըն յուզի» — Ասացվածք. բառացի նշանակում է՝ ո՛չ Շամի (Գամասկոս) շաքարը և ո՛չ էլ արաբի երեսը, այսինքն՝ Շամի շաքարի համար շարժե արաբի երեսը տեսնել։


ԱՌԱԿ ԵԶՈՊՈՍԻ

ՄԵՂՈՒՆ ԵՎ ԱՅՎԱԶԸ

ԲԱՐՈՅԱԿԱՆՆ ԱԼ ՁԵՌՔԵ ՉՁԳԵՆՔ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի նոյեմբերի 22-ին (№ 106), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակոլթյամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։

1. Ֆինոն շան տեսակ է. հեղինակը դիտավորյալ իր թերթի անունով է շանը կոչել «Մեղու»։

2. «Մամուլի» խմբագիր Գ. Այվազյանի ազգանվան կրճատումը. այվազ թուրքերեն նշանակում է ծառա։

3. Զավեշտական թեթև հոդվածները կոչվում էին շարիվարի (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, IV հտ., «Քաղաքական», <6>, ծանոթ. № 3) և որովհետև Այվազյանը խմբագիրն էր «Մամուլ» երգիծական հանդեսի, այդ իսկ պատճառով հեղինակի մտքերի թարգման «Բարոյականը» հեգնում է Այվազյանի երգիծաբան լինելը։


ՀՐԱՎԵՐ

ԱՌ ԱԶԳԱՅԻՆ ԽՄԲԱԳԻՐՍ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի նոյեմբերի 22-ին (№ 106), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։

1. «...Ճամլը խան Ասմա ալթը» — Տե՛ս «Ճակատամարտ Օրագրո ընդդեմ Մանզումեի», ծանոթ. № 2։

2. «Վավերացումն Ալվազին», այսինքն «Մամուլի» խմբագիր Գ. Այվազյանի ավանակության հաստատումը։


ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՎՈՎ ՄԵՂՈՒԻ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի նոյեմբերի 25-ին (№ 107), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ․ Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։