Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/488

Այս էջը սրբագրված է

ՓՈՒՆՋԻՆ ԱՆԳԹՈՒԹՅՈԻՆԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի դեկտեմբերի 8-ին (№ 111), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին.

1. «Լեվընթ հերըլտ» — Պոլսում լույս տեսնող անգլերեն թերթ:


ՎՐԻՊԱԿ

<1>

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի դեկտեմբերի 8-ին (№ 111)։


ԱՏԵՆԱԲԱՆՈԻԹՅՈՒՆ ՄԵՂՈՒԻ ԱՌ ՍԱՄԱԹԻԱՑԻՍ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի դեկտեմբերի 13-ին (№ 112), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։


ՔՈՒՄ ՔԱԲՈՒՅԻ ԴՈԻՐՍԻ ԹԱՂԱԿԱՆԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի դեկտեմբերի 13-ին (№ 112)։

1. «...Հելպեթ յապաննի չէ» — Հարկավ օտար չէ։


ԼՐԱԳՐԱԿԱՆ ԴԻՑԱԲԱՆՈԻԹՅԱՆ ԱՊԻՍԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի դեկտեմ բերի 13-ին (№ 112), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։

1. Խոսքը «Մամուլի» խմբագիր Գ. Այվազյանի մասին է։

2. «Մանզումեի» խմբագիր Կ․ Փանոսյանը կեսարացի էր, բասթրմայի հայրենիքից: Պարոնյանը կողմնակի այս ակնարկով նախ շեշտել է Այվազյանի հարձակումը կեսարացիների վրա և երկրորդ Փանոսյանի որկրամոլությունը։

3. Ծաղրված է «Մասիսի» խմբագիր Կ. Ութուճյանը. քողարկված այս ակնարկի բացատրությունը տրված է «Ազգային ջոջերի» մեջ հետևյալ ձևով.

«Օր մալ տեսավ (իմա Կ. Ութուճյան — Ա. Մ.), որ թիկնոցին երեսը շատ հինցած էր, շրջեց զայն ու հագավ և երբ հայրն պատճառն հարցուր՝ պատասխանեց, թե թիկնոցը գրաբարեն աշխարհաբար դարձուցի» (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի Ժողովածու, II հտ., «Ազգային ջոջեր», «Ե. Ութուճյան»)։

4. Նկատի ունի «Օրագրի» խմբագիր Օ. Խոճասարյանի հարբեցողությունը. «Ազգային ջոջերի» մեջ Խոճասարյանի մկրտությունը նկարագրելիս զավեշտական տողերով հիշել է Խոճասարյանի թուլությունը խմիչքի հանդեպ. քահանայի այն հարցին, թե երեխան ի՞նչ խնդրե, կնքահայրն՝ «Հավատք, հույս, սեր», մինչդեռ Օգսեն «...նետվեցավ և ըսավ, թե երեխան օղի ալ կը խնդրե» (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, II հտ., «Ազգային ջոջեր», «Օ. Խոճասարյան»)։