Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/489

Այս էջը սրբագրված է

5. Պարոնյանը էտիրնեցի էր (Ադրիանապոլիս), որը հայտնի էր իր քաշեր պանիրի արդյունաբերությամբ։

Երգիծական այս խաղերի միջոցով Պարոնյանը հեգնել է պայքարի մեջ «Մամուլի» անկարողությունը։ Նա Պարոնյանի դեմ ունեցած վրեժը լածել է նրա հայրենիքի պանիրից։ Քողարկված արտահայտությամբ հիշեցված է Այվազյանի որկրամոլությունը։

6. Ըստ ավանդության, Բաղաամ կախարդի ոտքը վիրավորել էր էշը՝ նրան վար նետելով. Այվազյանին անվանելով Բաղաամու ոտքը վիրավորող, Պարոնյանը նույնացնում է նրան ավանակի հետ։

7. «Արևելյան մամուլ» — Տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, IV հտ., «Կսմիթներ», <85>, ծանոթ. № 3։

8. «Մամուլին» համարելով լրագրության ապիսը, Պարոնյանը նրա խմբագիր Գ. Այվազյանին նույնացրել է եզի հետ. ապիսը այն սուրբ եզն էր, որին պաշտում էին հին եգիպտացիները։

Բաքոսը հռոմեական դիցաբանության մեջ արգասաբերության ու գինու աստվածն էր. Բաքոսի հիշատակությամբ շեշտված է Գ. Այվազյանի գինեմոլությունը, իսկ Մորփեոսը, ըստ հունական դիցաբանության, քնի աստված Հիպնոսի սպասավորներից էր. նրա պաշտոնը մեկոնով քուն տարածելն էր. «Մամուլը» իր տաղտկալի, քնաբեր բովանդակության համար նմանեցված է Մորփեոսին։


ԽՄԲԱԳԻՐՆ ՄԵՂՈԻԻ ԱՌ ՏԵՐՆ ՄԵՂՈԻԻ

Առաջին անգամ լույս է տեսել սՄեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի դեկտեմբերի 16-ին (№ 113), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։

1. «Մեղուի» խմբագիրը Պարոնյանն էր, տերը՝ Հ. Սվաճյանը։ Հոդվածի մուտքը գրված է Եղիշեի նմանողությամբ. ինչպես որ Եղիշեն դիմում է իր տիրոջը՝ Մամիկոնյան Դավիթ երեցին, նույն հետևությամբ Պարոնյանը դիմում է Հ. Սվաճյանին։

2. «Այն բանը, որուն համար պատվիրեցիր, ըրի ո՜վ քաշ» — «Բանն վասն որոյ պատվիրեցեր՝ արարի, ով քաջ». Եղիշե «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին»։

3. Ակնարկը «Մանզումեի» խմբագիր Կ. Փանոսյանի և «Օրագրի» խմբագիր Օ. Խոճասարյանի միջև առաջացած վեճի մասին է (տե՛ս «Ճակատամարտ Օրագրո ընդդեմ Մանզումեի» և Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, II հտ., «Ազգային ջոջեր», «Կ. Փանոսյան»)։

4. Ակնարկը մեզ անհայտ է։

5. Ակնարկը մեզ անհայտ է։

6. Պարոնյանը նկատի ունի էջերի ջրից զգուշանալը. Այվազը (Գ. Այվազյան), որպես այդպիսին վախեցել է ջրից։

7. «Մասիսի» «պաղությունը» նրա անհետաքրքրություն է, բովանդակադրկությունը, իսկ Այվազը («Գ. Այվազյանը») այստեղ ես նույնացված է ավանակի հետ։