Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/491

Այս էջը սրբագրված է

Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։

1. Բակլան լոբազգի ընդեղեն է, որով վիճակ են նայում։


ԹԱՏՐՈՆ

Առաջին անգամ լույս Է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի դեկտեմբերի 20-ին (№ 114)։

1. «Գամելիազարղ տիկին» — Որդի Դյումայի թատրերգությունը, որը Վերդին վերածեց օպերայի՝ «Տրավիատա» անունով։

2. «Ջրաղացպանին աղջիկը» — Երգախառն զավեշտ, հեղինակություն Ս. Մանասյանի։ Հաճախ է բեմադրվել Պոլսում։


ՀԱՐՈԻԹՅՈԻՆ ՄԵՌԵԼՈՑ

Առաջին անգամ լույս Է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի դեկտեմբերի 23-ին (№ 115), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։

1. Հոդվածը նվիրված Է Պոլսի տարբեր թաղերում գտնվող հայոց գերեզմանատների բռնագրավման հարցերին (տե՛ս «Բողոք մեռելոց», ծանոթ. № 2)։

2. Պատրիարքական փոխանորդը Հ. քահանա Մկրյանն Էր։

3. «Բարձրազույն դուռ» — Տե՛ս «Սխալ ըմբռնում մը», ծանոթ. № 5։

4. Ըստ քրիստոնեական ավանդության, աշխարհի վերջին Գաբրիել հրեշտակը իր փողով զարթնեցնելու Է մեռելներին, վերջին դատաստանին ներկայանալու համար։

5. «...Պայիսի սենետ օլտըր քի...» — «Մուրհակիս դրդապատճառը հետևյալն Է. ներկա տարվա՝ 1872, սույն ամսու 20-րդ օրից սկսած նորին վեհափառության հպատակներից՝ մեռած հայերի քովից ստացել եմ մի դագաղ։ Պայմանաժամը լրանալուն պես, այսինքն աշխարհի վերջին, տիրոջը հանձնելու պարտավորությունս հաստատող սույն մուրհակը հանձնված Է իրենց։

Վեցերորդ պաշտօնատուն»:


1872-Ի ՀԻՎԱՆԴՈԻԹՅՈԻՆԸ

Առաջին անգամ լույս Է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի դեկտեմբերի 23-ին (№ 115), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։


ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ ՄԵԿ ԱՆԻՐԱՎՈԻԹՅՈԻՆԸ

Առաջին անգամ լույս Է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի դեկտեմբերի 23ի-ն (№ 115)։

1. Երգիծանքի առիթը պատրիարքարանի որոշումն Է, համաձայն որի Իսկենդերյան վարդապետին կրոնադիտության և բարոյականի դասատվության իրավունք Է տրվում (տե՜ս «Վերջին լուր», ծանոթ. № 2)։

2. «...Անդիի ծայր ագահ մ է» — Ոճ է. նշանակում Է չափազանց ագահ Է։