Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/497

Այս էջը սրբագրված է

ճառով Պարոնյանը օգտագործել է ցինիկ հասկացողության այժմյան իմաստը և «Տիոժենի» խմբագրին անվանել «պարոն շնական»։

2. Նկատի ունի թերթերի խափանումները գրաքննական մարմիններից։

3. Ակնարկում է «Տիոժենի» ծաղրը հայերի քթի մեծության մասին։


ՕՐԱԳԻՐ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հունվարի 3-ին (№ 118), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ․ Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։


ԾԱՆՈՒՑՈՒՄ

<5>

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հունվարի 3-ին (№ 118), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար Ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։

1. Եկեղեցու մաքրությունը պահպանելու համար կային հատուկ արկղներ, ուր պահվում էին եկեղեցի գնացոդների կրկնակոշիկները, որոնք հաճախ խառնվում էին։


ՎՐԻՊԱԿ

<2>

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հունվարի 3-ին (№ 118)։

1. «Հելվաճիին լապտերը» հոդվածը լույս է տեսել «Մեղուի» մեջ, 1872 թվականի դեկտեմբերի 20-ին (№ 114). հոդվածում նկարագրված դեպքը պատահել է, ինչպես Պարոնյանն է վկայում, բանաստեղծ Ա. Ֆելեկյանի հետ (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VI հտ., «Հելվաճիին լապտերը»)։

2. Նկատի ունի «Մեղուի» 1872 թվականի դեկտեմբերի 30-ի (№ 117) մեջ տպագրված «Ընդհանուր ժողով» վերնագրով հոդվածը։

Հոդվածում հիշատակված երկու վրիպակները իրականության մեջ վրիպակներ չեն։ Առաջին պարագայում հեղինակը արդարացրել է իրեն Ս. Ֆելեկյանի առջև վրիպակի պատրվակով։ Երկրորդ վրիպակի միջոցով միանգամից հարվածել է երկու խնդրի, մեկը կաթողիկոսական հարցը (տե՛ս «Ժամանակագրությունք երեվելի անցից», ծանոթ. № 5), մյուսը՝ սահմանադրության վերաքննությունը (տե՛ս «Ազգային», ծանոթ. № 1), որոնցով շահագրդոված էր ամբողջ ժողովուրդը։


ԱԶԴ

<2>

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հունվարի 1Օ-ին (№ 119)։

1. Երկտողանի «Ազդը» գրաքննական խստությունների վրա ուշադրություն հրավիրելու մի ձև է, առանց որոշակի հիշատակության։