Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/50

Այս էջը սրբագրված է

տար իքն ես, մենք մեր վրա վստահություն չունինք, քու վրադ կատարյալ վստահություն ունինք. առ տար մեր աղջիկները ուր որ կուզես. և երբ որ կուզես, որու հետ որ կուզես, մենք քեզի ըսելիք մը չունինք, և ուրիշ ըսողն ալ խալդ է ըրեր»։

Պարոն Ստորագրությունքին այս արտոնության վրա, թե անկե առաջ Մանզումե սկսեր է աղջիկները պախալներուն, թյությունճիներուն խանութը ղրկելով թյություն առնել տալ, եղ առնել տալ և այլն։

Մանզումե. — Սըյրըխեեր, չե՞ք գիտեր որ աղջկանց դաստիարակության մեկ ճյուղն ալ տնտեսագիտությունն է. պետք է որ աղջիկները հիմակվնե առուտուր ընելու վարժվին։ Թե որ Բարիզ չեք գացեր նե՝ չե՞ք տեսներ Բերայի մեջ, որ եվրոպացի աղախինները թևերնին մեկ-մեկ զամբյուղ անցուցած անոնք կը գնեն իրենց մեծավորին տանը պետք եղած միսը, բանջարեղենը և այլն: Ձեր աղջիկներն ալ պետք չէ՞ որ անոնց պես մեծնան։ Ա՜հ, մետենիյեդ տյուշմենլերի։