Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/500

Այս էջը սրբագրված է

Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։

7. «Պ. Ե. է.» — Պարոն Եսայան էմմանուել. բանաստեղծ. դրամատուրգ, հայտնի գրաբարամոլ, հեղինակը «Արշակ Բ.», «Հռիփսիմե» և այլ պատմական ողբերգությունների։

2. «Մեղուի», 1873 թվականի հունվարի 12-ի (№ 120) համարում տպագրված է մի կին և տղամարդ պատկերող ծաղրանկար հետևյալ բացատրությամբ.

«Թե ով է այս խնդիրր հարուցողը», այսինքն՝ այն մարդիկ, ովքեր պատրիարքի դեմ (Խրիմյանի) հարուցում են սիրային խնդիր իրենք են գտնվում ամենավատթարագույն արարքի մեջ կանանց հանդեպ, ինչպես ցույց է տրված վերոհիշյալ նկարում։

3. «Մեծապատիվ ողբերգակը» էմ. Եսայանն է։

4. Հունական դիցաբանության միջոցով Պարոնյանը ծաղրել է էմ. Եսայանի բանաստեղծական կարողություններն ու մտքի կուրությունը։


ԿԱՐԵՎՈՐ ԱԶԴ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հունվարի 17-ին (№ 121):


ՀԱՎԵԼՎԱԾ

ՄԵՂՈՒԻ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հունվարի 17-ին (№ 121), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։

1. «Մեղու ղազեթասը...» — «Մեղու լրագիրը իր 120-րդ համարի մեջ հայ պատրիարքարանի հոգևոր աստիճանը ծաղրելով՝ հրատարակել է բարոյականության դեմ մեղանչող մի նկար։ Համաձայն 12 մարտ 1367 թվականի որոշման, հայտարարության թվականից սկսած՝ 1873 թվականի հունվարի 18-ից երկու ամիս ժամանակով դադարեցվում է»։

Արքայական գրասենյակի թարգման
Սաատուլլահ

2. «...Մուհիլ էտեպ է եղեր» — Բարոյականության դեմ մեղանչող։

3. «Իլյուսթրե օրիան» — Պոլսում լույս տեսնող ֆրանսիական պատկերազարդ թերթ։

4. Նկատի ունի «Ատյան Մեղուի» հոդվածը, տպված «Մեղուի» 1873 թվականի հունվարի 17-ի համարում (№ 121)։

5. «Մեղու թարիիփ իլանտեն իթիպարեն» — «Մեղու» հայտարարված թվականից սկսած։


ՀԱՌԱՋԱԲԱՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի մարտի 18-ին (№ 122)։