ԾԱՆՈԹՈԻԹՅՈԻՆ
Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի ապրիլի 25-ին (№ 133)։
1. Խորեն սրբազանի (Նար Պեյ) Իզմիրի առաջնորդությունը մերժելու առթիվ, բացի «Չորս վարագուրով կատակերգություն մը» թատերական պատկերիդ (տե՛ս «Եպիսկոպոսը կզբոսնու», ծանոթ. № 1), Պարոնյանը հրապարակեց և մի ծաղրանկար ըստ թատրերգության բովանդակության. նկարի տակ գրված է՝ «Պարագաներուն աղաչելով, որ թող չտան զինքը» (տե՛ս «Մեղու», 1873, ապրիլի 21, № 132)։
ՄԵՂՈՒ ԼՐՋՈՐԵՆ ԽՈՍԵԼՈՒ ՍՏԻՊՎԱԾ
Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի ապրիլի 28-ին (№ 134)։
1. «Որ ոք գայթակղեցուցանէ զմի ի փոքրկանցս յասցանէ. լաւ է նմա եթէ կախիցէ էրկան իշոյ ընդ պարանոց նորա և ընկղմեսցի ի խորս ծոփու» — «Եւ որ ոք գայթակղեցուսցէ զմի ի փոքրկանցս յայսցանէ յիս հալատացելոց՝ լաւ է նմա եթէ կախիցի երկան իշո ընդ պարանոց նորա, և ընկղմիցի ի խորս ծովու», Մատթ. ԺԸ. 6։
2. Ամբրոսիոս վարդապետ Իսկենդերյանի վարքագծին Պարոնյանը թե՛ այս և թե՛ նախորդ հատորներում անդրադարձել է և միշտ մեղադրական խոսքով է հանդես եկել վարդապետի և հոգևոր մարմինների նկատմամբ, որոնք փորձել են քողարկել նրա արարքները (տե՛ս «Վերջին լուրեր» և Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VI հտ., «Պզտիկ թատրերգություն մը»)։
ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԵՎ ՕՐԱԳԻՐ
Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի ապրիլի 28-ին (№ 134)։
ԱԼՔԱԶԱՐԻ ԽՆԴԻՐ
Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի ապրիլի 28-ին (№ 134)։
1. Ալքազարը ազգային կալվածք էր կառավարությունից բռնագրավված. «վարձակալը» կառավարությունն է, որի դեմ ազդր տարիներ շարունակ դատական գործ հարուցեց և ի վերջո հետ ստացավ իր սեփականությունը (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VII հտ., «Խայթվածք» 1874, ծանոթ. № 4):
ՄԵՂՈՒԻ ԴԵՄ ՀԱՐՁԱԿՈՂՆԵՐՈՒՆ
Առաջին անգամ լո՛յս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի ապրիլի 24-ին (№ 134)։
1. Տե՛ս «Եպիսկոպոսը կզբոսնու»։
2. Պարոնյանը նկատի ունի Խորեն Նար Պեյին և նրա կյանքի հետ կապված մի քանի դեպքեր։ Նար Պեյը եղել է Թեոդոսիայի Խալիպյան վարժարանի ուսա-