Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/507

Այս էջը սրբագրված է

ՄԱՆԶՈՒՄԵ ԽԵԼՔԻՆ ԵՐԹԵՎԵԿՈԻԹՅԱՆ ԺԱՄԵՐԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի մայիսի 12-ին (№ 137)։

1. Ներկայացնելով «Մանզումեի» խմբագիր Կ. Փանոսյանի «Երթևեկությունը», հեղինակը ծաղրել է նրա գործունեության միօրինակութիւնը, որը պարփակված է միայն սեփական թերթի, Ագապյան իգական, Փանոսյան արական վարժարանների և Ազգային հիվանգանոցի շրջանակներում, Ագապյան սանուհիների տված համերգների, Զիֆթ սույու կոչված վայրում նրանց ուժերով կազմակերպած հանդեսների ու ներկայացումների մասին Պարոնյանը միշտ իր քննադատական խոսքն է ասել:


ԱՍԻԱԲԱՆՈԻԹՅՈԻՆՔ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի մայիսի 16-ին (№ 138)։

1. Զանազան թերթերի և հատկապես «Ասիայի» կատարած աղավաղումները Պարոնյանը «ասիաբանությունք» է անվանում իբրև բնորոշ հատկանիշ «Ասիայի» համար։


ՄԵՂՈՒ ԱՌ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՏՐԻԱՐՔՆ ՀՈԻՆԱՑ

Առաջին անգամ լույս տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականը մայիսի 19-ին (№ 139)։


ԱՍԻԱՅԻՆ ՓԱԽՈՒՍՏԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի մայիսի 19-ին (№ 139)։


ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի մայիսի 19-ին (№ 139)։

1. «Վիճակահանություն» վերնագրի տակ ցուցագրված են Պոլսի թաղերը։ Այն, ինչ ընդարձակ ձևով նկարագրված է «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», այստեղ տրված է մի հիմնական հատկանիշով, օրինակ, սամաթիացիների կռվարարությունը, բերացիների պճնասիրությունը, օրթագյուղացիների ակադեմիա ունենալը (Օրթագյուղի ակադեմիան Հ․ Պալյանի տունն էր, ուր ստեղծվել էր գրական-մշակութային կենտրոն, որը ժամանակին կոչվել է ակադեմիա), իսկ «Քում Քաբուի ծակ սնդուկը» ակնարկով ծաղրված է թաղի ազգային եկամուտների հափշտակումը և այսպես շարունակաբար։

2. Հանձին Պեշիկթաշի քարոզիչի, նկատի ունի Խորեն Նար Պեյին։