Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/513

Այս էջը սրբագրված է

4. Ներսես սրբազանը հետագայում Պոլսի պատրիարք Ն. Վարժապետյանն Է։


<ԵՐԵԿ ՇՈԻՂԱՐԿԱՎՈՐՈԻԹՅԱՆ ՀԱՆԴԵՍ ՄԸ>

Առաջին անգամ լույս Է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հուլիսի 7-ին (№ 152)։


ՀԱՎՏԱԼՍ ՉԳԱՐ

Առաջին անգամ լույս Է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հուլիսի 7-ին (№ 152)։


ՍՏԱԿ ՎԱՍՏԿԵԼՈԻ ՆՈՐ ՄԻՋՈՑ

Առաջին անգամ (լույս Է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հուլիսի 11-ին (№ 153)։

1. Խոսքո Ամբրոսիոս վարդապետ Իսկենդերյանի մասին Է (տե՛ս «Մեղու լրջորեն խոսելու ստիպված», ծանոթ. № 1)։


ԺԱՄԱՆԱԿՔ ՆՇԱՆԻ ՆՈԻՅԹՈԻՏՐԱՄԱՆԿՄԱՏՐՈԳ

Առաջին անգամ լույս Է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հուլիսի 11-ին (№ 153)։

1. «Նույթուտրամանկմատրnգ» — Գորտամկնամարտություն (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VII հտ., «Խայթվածք», 1873, ծանոթ. № 22)։

2. Ըստ Աստվածաջնչի ավանդության, ջրհեղեղից հետո, մարդիկ որոշեցին կառուցել երկնահաս աշտարակ՝ ջրհեղեղի կրկնության դեպքում ապաստանելու համար։ Աստված զայրացավ մարդկային հանդուգն նախաձեռնության դեմ և իբրև պատիժ յուրաքանչյուրին տվեց տարբեր լեզու, ստեղծելով ահավոր խառնաշփոթություն։

Բաբելոնի աշտարակի հիշատակմամբ Պարոնյանը նկատի ունի Խ. Միսաքյանի խառնաշփոթ, մանվածապատ անհասկանալի լեզուն։ Ճիշտ նույն համեմատությա ծաղրել Է Տերոյենց Պատվելիին «Ջոջերի» մեջ (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, II հտ., «Ագային ջոջեր», «Հ. Տերոյենց», ծանոթ. № 16)։

3. Տե՛ս «Փոքր խնդրույն մեծ մարդը», ծանոթ. № 1։

4. «Լրագրական աշտարակ» Է անվանում լրագրական ասպարեզը, վերջինիս նմանեցնելով Բաբելոնի աշտարակին (տե՛ս ծանոթ. № 2)։

5. Այս հատվածը ակնարկ Է «Փունջի» և «Մասիսի» պայքարին, որը Խ. Միսաքյանը նմանեցրել Է գորտամկնամարտության (տե՛ս «Գորտերու և մուկերու թագավորին ձախող ճամբորդությունը» հոդվածի ընդհանուր ծանոթագրությունը)։

6. Միսաքյանը հայերեն Էր թարգմանել Պոլսի Իճատիե թաղի անունը՝ Հնարավան։ Պարոնյանը երկակի ծաղրել Է Միսաքյանին. նախ, թաղի անվան թարգմանության համար և երկրորդ, նրա փիլիսոփայությունը (մտածողությունը) անվանել Է Հնարավան, այսինքն հնարովի, մտացածին, ոչ տրամաբանական։

7. Ըստ Աստվածաշնչի ավանդության Նոյի որդիներ Սեմը և Հաբեթը, երբ տեսան իրենց հարբած հորը մերկ պառկած, ծածկեցին նրա մերկությունը, ազատելով հորը ծաղրելի վիճակից։