Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/518

Այս էջը սրբագրված է

ՄԵՂՈՒ ՍԽԱԼՄՈՒՆՔԻ ՄԵՋ

Աոաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի օգոստոսի 11-ին (№ 162)։

1. Նկատի ունի իր «Թե ինչ կը սիրեմ» վերնագրով հոդվածը (տե՛ս «Մեղու», 1873, օգոստոսի 8, № 161), որը պատասխան է «Օրագրի» ազգային կյանքին նվիրված հակասական կարծիքն երով հոդվածին:

2. Աղավաղված է նախադասությունը. ուղղումը կատարել Է Պարոնյանը հաջորդ հոդվածում։


ԱԶԴ

<5>

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի օգոստոսի 15-ին (№ 163)։

1. Խոսքը նախորդ «Մեղու սխալմունքի մեջ» հոդվածի մասին Է։


ՆԿԱՐԱԳԻՐՔ ՄԵՂՈՒԻ

Առաջին անգամ լույս Է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի օգոստոսի 25-ին 166)։

1. Ծանոթ դիմանկար. ներկայացված Է Խ․ Միսաքյանը (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, II հտ., «Ազգային ջոջեր», Խ. Միսաքյան»)։


ԱՐՏԱՍՈՒՔ ՄԵՂՈՒԻ

Առաջին անգամ լույս Է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի սեպտեմբերի 1-ին (№ 168)։

1. Խոսքը Խորեն եպիսկոպոս Նար Պեյի մասին Է։

2. Նկատի ունի Ն. Թյուլպենտճյանին։


ԻԶՄ ԷՖԵՆՏԻ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի սեպտեմբերի 5-ին (№ 169)։

1. Նկատի ունի Ն. Թյուլպենտճյանի ուսուցչությունից հրաժարվելը. նա դասավանդել Է պանդուխտ հայերի համար բացված կիրակնօրյա դպրոցում։

2. «...Իր տենդային վիճակին մեք քարրեման կընթանա և լոժիքըման կը կայնի» — Իր տենդային վիճակին մեջ համարձակ ընթանում է և տրամաբանորեն կանգնում։ Ծաղրված Է Թյուլպենտճյանը. նախադասությունը կազմված է, նրա գործածած օտար բառերով՝ քարրեման (carrement — համարձակ, վճռական, լոժիքրման, logique — բանական, տրամաբանական)։

3. Տե՛ս «Արտասուք Մեղուի»։

4. Տե՛ս «Արտասուք Մեղուի»։

5. «Ն-իզմ Էֆենտի» — Նիկողայոսիզմ Էֆենտի։

6. նկատի ունի երեսփոխանական Ժողովի նիստերը, որոնք ապօրինաբար, առանց ժողովրդի ներկայացուցիչների մասնակցության, դռնփակ Էին կատարվում, առիթ տալով խռովությունների ու մեծ պայքարի։