Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/52

Այս էջը սրբագրված է

բնության օրինաց ենթակա է եղեր մեյեր — ասիկա հասկնալու համար ֆիզիքի դասատու ըլլալու է — և թշնամիներ պիտի ունենա եղեր մեյեր և ունեցեր է։

Առանց դիտավորության ի գործ դրված թշնամության ևս արկածք կամ փորձանք պիտի ըսեմ։

Առանց դիտավորության թշնամություն ալ կըլլա եղեր մեյեր, աս ալ տրամաբանության դասատուի մը հարցնելու է։

— Թող հայագետները լեզուս սրբագրեն։

— Մի՛ հայհոյեր, լեզուդ կը սրբագրվի։

— Օրիորդ, քեզ Ագապյանեն (այսինքն Ագապիին զավկեն) հրաժարելու ստիպողքն քու ծնողքդ են, գործերնին թշնամություն է:

— Հասկցա՞ր հիմա թշնամիներդ ով են, բայց իրենք ոչ քեզի թշնամի են և ո՛չ ալ վարժարանին։

— Հապա արկածահար և փորձանավոր են ըստ տրամաբանության։

— Այլ ազդային կործանիչ ճակատագրի մը գերի են և դուն ալ անոնց դերի ես։

— Եվ քու ունենալիք զավկներդ ալ անոնց գերիին գերիներն են, ես Փանոսյանս ազատ եմ այդ ճակատագրեն։

Ազգն կործանիչ ճակատագիր մը ունի եղեր, Փանոսյան այդ ճակատագիրը պիտի ավրե․․․ Ագապյան վարժարանով, ասոր տարակույս չկա ամենևին չհավատացողին հերն անիծեմ։

Օրիո՛րդ սիրեցի զքեզ։

— Մի՛ մեղադրեր, աղջիկս ըսելու տեղ հայերեն չգիտնալուն համար օրիորգ ըսեր է։

․․․Ուխտե սիրել զԱստված, սիրել լույսն ու սիրել սերը (այսինքն խայմախը) ... սիրել բարին, ատել չարն (ըստ Ավետարանական հրամանին), սիրել գեղեցիկն (ո՞րը) ․․․ սիրել զանձդ, ծնողքդ, ընտանիքդ, զազգդ, հայրենիքդ, և սիրել ամեն մարդ:

— Հապա լարը պիտի աեէի՞ր նե։

Տե՛ս ինչպես կը սորվեցնեմ ձեզի, ծնողքնուդ դեմ ապստամբիլ, եղբորնուդ հետ կռիվ ըՆել այն վայրենի, հին գլուխ և այլն կոչածնուս չհնազանդիլ։

Ուխտե՛ օրիորդ․․․ եթե զիս և եթե զԱգապյան կը սիրես և եթե երախտագիտությանդ հուրը միշտ վառ պահել կ՝ուզես, հիշել մինչև ի մահ իմ քեզի ավանդած բարոյական խրատներս, բարի և մեզի համար նոր սկզբունքներս և անձամբ տված կենդանի օրինակներս: