Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/531

Այս էջը սրբագրված է

ՕՐԱՑՈԻՅՑ ՄԵՂՈՒԻ

1874 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՈԻՇԱԿՈԻԹՅՈԻՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի դեկտեմբերի 29-ին (№ 198)։

1. «...Գար թոբու պիտի խաղան» — Շիրքեթի խայրիե ընկերության շոգենավերի, հատկապես, թիվ 13-ի անկանոն երթևեկությունն ու անբարեկարգությունը հաճախ է քննադատել Պարոնյանը, իսկ այս դեպքում նավի վատ սարքավորման պատճառով փոքր երեխաները կարող են նույնիսկ ձյունագնդակ խաղալ (գար թոբու) նավի վրա։

2. Տեր Երեմիան օրացույցներ կազմող քահանա էր, որին, ինչպես այստեղ, ներողամիտ երգիծանքով շատ է հիշել Պարոնյանը նրա քմահաճ, սխալներով լի տեղեկությունների համար։

3. «Դատաստանական խորհուրդ» — Տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, I հտ., «Պաղտասար աղբար», ծանոթ. № 1։

4. «Վարժապետական ժողով» — Տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VII հտ., «Սուրհանդակ Մեղուի», ծանոթ, № 3)։


ՆՈՐ ՏԱՐԻ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1874 թվականի հունվարի 2-ին (№ 199):

1. Երուսաղեմում քրիստոնյաները ունեն որոշ սեփականություն և արտոնություններ, սակայն, քիչ չեն եղել միջադեպեր, ընդհարումներ իրենց իսկ քրիստոնյաների միջև, հատկապես տերիտորիալ սահմանները միմյանց կողմից խախտելու պատճառով. Նման դեպքերի հետ է կապված «Մսուրի կռիվը», որը ծագել էր Քրիստոսի մսուրի շուրջը և որը հայերի սեփականությունն է, Երուսաղեմի կուսակալ Քյամիլ փաշան, օգտվելով հանգամանքիդ, քրիստոնյաների մեջ ծագած յուրաքանչյուր տարաձայնություն լուծում էր որի ուժով։ Այս աոթիվ, ի թիվս թերթերի, հանդես է եկել և Պարոնյանը՝ «Քյամիլ փաշայի մեկ քաջագործությունր» հոդվածով (տե՛ս «Մեղու», 1873, դեկտեմբերի 29, № 198)։

2. Մաղաքյանի վարչության փաստաբանը Ս. Թընկրյանն էր, որի համատեղ գործունեությունը Մաղաքյանի հետ միշտ քննադատել է Պարոնյանը. ակնարկը հեգնանք է՝ հասցեագրված Թընկրյանին (տե՛ս «Մոլորակներու տարեդարձը», ծանոթ. № 5)։


ՖԱՐ ՏՅՈՒ ՊՈՍՖՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻՆ ՄԵՋ

Առաջին անգաս լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1874 թվականի հունվարի 2-ին (№ 199)։

1. «Ֆար տյու Պոսֆոր» — Տե՛ս «Նոր վիճակագրություն», ծանոթ. № 1։

2. «Լա Թյուրքի» — Տես «Նոր վիճակագրություն», ծանոթ. № 2։


ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ

ՄԵՂՈՒԻ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1874 թվականի հունվարի 12-ին (№ 201)։