Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/533

Այս էջը սրբագրված է

ԱՆՁՆԱՆՈԻՆՆԵՐԻ ԲԱՌԱՐԱՆ

Ագաթանգեղոս, V դարի հայ պատմիչ, հեղինակը «Ագաթանգեղայ պատմութիւն Հայոց» գրքի։

Ադամյան, Պետրոս (1849—1891) հանճարեղ ողբերգակ։

Ալթունյաններ — Առաքել և Ստեփան. թատերական գործիչներ։

Աղեքսանդր. Ալեքսանդր Մակեդոնացի (356—323 թ. մ. թ․ ա.), հին աշխարհի խոշորագույն զորավար, Մակեդոնիայի թագավոր։

Այվազյան Գաբրիել (1812—1880), ավագ եղբայրը նկարիչ Հ. Այվազովսկու, կաթոլիկությունից դավանափոխ հոգևորական գործիչ. զբաղվել է պատմությամբ, աշխարհաբար է թարգմանել Կռիլովի առակները, եղել Է մի շարք հանդեսների խմբագիր-հրապարակիչ և «Բազմավեպի» առաջին խմբագիրը (1843)։

Այվատյան, Մատթեոս (1830—1876), ժամանակի առաջավոր մտավորականության ներկայացուցիչներից, հրատարակել է «Արարատ» (1869—1872) շաբաթաթերթը, որը հետագայում նույն անվամբ լույս Է տեսել 1876 թվականին հայատառ թուրքերենով։

Ապտուլ Մեճիտ, Աբդուլ Մեջիտ (1823—1861), թուրքական սուլթան, որն առաջավոր ռեֆորմիստների ճնշման տակ գլխավորությամբ Ռաշիդ փաշայի, 1839 թվականի նոյեմբերի 3-ին հռչակեց «Խատտի շերիֆը»՝ քաղաքական բարեփոխումների հրովարտակը։

Ապրո, Տիգրան փաշա, Եգիպտոսի արտաքին գործերի հայ նախարար (1891-1894)։

Ասկղեպիոս, Ասկլեպիոս (124 — 96 թ. մ. թ. ա.), հին հունական հայտնի բժիշկ, Հռոմում հիմներ դպրոց, որը պայքարում Էր Հիպոկրատի հաղթանակի համար։

Ատտիլա, Աթթիլա, (ծն. թ. անհայտ — 453), հոների առաջնորդը, որի իշխանության ժամանակ հոները հասան գերագույն հզորության։ Աթթիլայի արշավանքները հայտնի էին իրենց ավերածությամբ ու բարբարոսություններով։

Բարթուղիմեոս, Չամչյան կամ Չամիչյան. Պրուսիայի հոգևոր առաջնորդ, որի շուրջը ժամանակին հարուցվել Է մեծ աղմուկ՝ կաշառակերութեան ու ապօրինի գործարքների համար։

Բլանթամուր, Պլանտամուր էմիլ (1815-1882), ֆրանսիացի աստղաբաշխ։

Բրիմ, Պրիմ Խուան (1814—1870), իսպանական գեներալ և առաջավոր քաղաքական գործիչ։ 1868 թվականի հեղափոխությունից հետո դարձել է պրեմիեր—միինստր։