Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/534

Այս էջը սրբագրված է

Գարագաշյան, Երանուհի և Վերգինե քույրեր. արևմտահայ հայտնի դերասանուհիներ։ Ըստ երևույթին, Պարոնյանը ակնարկում է Երանուհի Գարագաշյանին (1848—1924), իր «Ջոջերի» միակ կին հերոսուհուն, որը բեմ է բարձրացել 60-ական թվականներին։

Գափամանյան, Պետրոս պեյ, ազգային հասարակական գործիչ, 1870 թվականին Պոլսում Գափամաճյանի ղեկավարությամբ վանեցի պանդուխտները հիմնում են Սանդխտյան ընկերություն, որի արդյունքներով Վանում բացվում է առաջին իգական համանուն վարժարանը։

Գեորգ, IV Քերեստեճյան (1812—1882), կաթողիկոս ամենայն (1866—1882), հիմնադիրը էջմիածնի Գևորգյան ճեմարանի (1874):

Դիոգինես (404—323 թ․ մ․ թ. ա.), — հին հունական փիլիսափա։

Դուրյան. Պետրոս (1851—1872), հանճարեղ բանաստեղծ։

Եղնիկ, V դարի մատենագիր, հեղինակը «Եղծ աղանդոց» աշխատության։

Եզովպոս (VI դ. մ. թ. ա.), կիսալեգենդար հույն առակագիր։

Եղիշե, V դարի մատենագիր, հեղինակը «Պատմություն վասն Վարդանայ և հայոց պատերազմին» նշանավոր երկի։

Երամյան Աբրահամ, Ծերակույտի անդամ։

Զոյիլ (IV — III դ. մ. թ. ա.), հույն ճարտասան և քերական, որը Հոմերոսին ենթարկեց մանրազնին քննադատության, և հետագայում Զոյիլի անունը դարձավ հոմանիշ չարամիտ ու նենգ քննադատության։

էմե Մարթեն, էմե Մարտեն (1786—1847), ֆրանսիացի գրող, հեղինակը «Նամակներ Սոֆիին ֆիզիկայի, քիմիայի և բնագիտության մասին» գրքի։

էքշյան, Ստեփան (1834 — 1901), արևմտահայ թարտոնի հիմնադիրներից, հայտնի դերասան և ռեժիսոր, Պ․ Ադամյանի առաջին ուսուցիչը։

Թադեոս, եպիսկոպոս, կրոնական ժողովի ատենապետ և պատրիարքական փոխանորդ։

Թեոդորյան Սարգիս (1783—1877), Մխիթարյան միաբանության դավանափոխ երեք վարդապետներից մեկը, որը Գ. Այվազյանի և Խ. Գալֆայանի հետ ընդունեց լուսավորչականություն։

Թերզյան, Թովմաս (1842—1909), բանաստեղծ, դրամատուրգ, հեղինակ «Արշակ Բ», «Սանդուխտ կույս», «Հովսեփ գեղեցիկ», «Մահն Աբելի» և «Խոսրով Բ» պատմական ողբերգությունների, որոնք ժամանակին ներկայացվել են Պոլսի բեմերում։

Թընկրյան Սիմոն, փաստաբան, թատերական գործիչ, գործակցել է Ս․ Հեքիմյանին և Պ. Մաղաքյանին։

Թիեր, Տիեր Ադոլֆ (1797—1877), ֆրանսիական քաղաքական գործիչ և պատմաբան, Փարիզի կոմունայի դահիճը։

Թղլյան, Սրապիոն (1733—1919). Պ. Դուրյանի ուսուցիչը, դրամատուրգ, թատերական գործիչ, հեղինակը «Կույրն Տիրան», «Տիգրանուհի», «Լենկթեմուր», «Սափփվո քերթողուհին» և այլ պատմական ողբերգությունների։ Կատարել է ֆրանսերենից որոշ թարգմանություններ։