Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/536

Այս էջը սրբագրված է

Կամպեթթա, Գամբետտա Լեոն (1838—1882), ֆրանսիական բուրժուական քաղաքական գործիչ:

Կարլոս մեծ (մոտ. 742—814), ֆրանսիական կայսր, Կարոլինգյան իշխանության հայտնի ներկայացուցիչը, որի բազմաթիվ նվաճողական պատերազմների շնորհիվ ստեղծվեց հսկայական մի կայսրություն։

Կիկերոն, Մարկ Տուլլիոս (106—43 թ. մ. թ. ա.), հին Հոոմի հայտնի ճարտասան, փաստաբան, գրող և քաղաքական գործիչ, վերջին խոշորագույն գաղափարախոսը Հռոմեական հանրապետության։

Կիյյոմ, Վիլհելմ I (1797—1888), գերմանական կայսր։

Կյոչեյան Հակոբ, կաթոլիկ մեծահարուստ։

Կրնիկյան, Հակոբ (1806—1865), հասարակական գործիչ։

Հաճյան Հակոբ (1828—1903), գրող, հրապարակախոս, խմբագիրը «Միմոսս երգիծաթերթի (1875—1877), հեղինակը «Բերայի գիշերները» և «Հեղինե» վեպերի։

Հակոբ, Հակոբ III կամ Հակոբոս Սերոբյան. պատրիարք Պոլսում 1839—1840 և ապա 1848—1858 թվականներին։

Հայկունի Արմենակ (1835—1866 թ․), հրապարակախոս, լրագրող, վիպասան Համբարձում ճիզմեճյանի ծածկանունը։ Հայկունին եղել է և թատերական գործիչ, նա հայ իրականության մեջ առաջին թատերական ամսագրի «Մուսայք Մասյացի» (1857—1858) հիմնադիրն Է, ինչպես և հեղինակը մի շարք ինքնուրույն «Արա գեղեցիկս, «Օլիմպիա», «Երնջակ») և թարգմանական («Կատարինե», «Հերսելիա», «Վատ սիրտ») թատրերգությունների։

Հայրիկ, տե՛ս Խրիմյան Մկրտիչ։

Հասունյան, Անտոն (1809—1884), հայ կաթոլիկների պատրիարք Պոլսում, Հասունյան հակաժողովրդական շարժման պարագլուխն ու ոգեշնչողը։

Հենրիկոս Դ. (1367—1413), անգլիական թագավոր։

Հեքիմյան, Սրապիոն (1832—1892), դրամատուրգ, թատերական գործիչ։

Հյուկո Վիքթոր, Հյուգո Վիկտոր (1802—1885), ֆրանսիացի վիպասան, դրամատուրգ և բանաստեղծ:

Հոմերոս (IX ղ. մ. թ. ա.), ըստ ավանդության հունական Էպոսի «Իլիականի» և «Ոդիսականի» հեղինակը։

Հովհաննես կաթողիկոս, Կարբեցի (1762—1842) կաթողիկոս ամենայն հայոց։

Հրաչյա, Ազնիվ (1853—1920), հայ թատրոնի խոշորագույն դեմքերից, մեծ ժողովրրդականություն ձեռք բերեց Կովկասում, խաղալով Պ. Աղամյան հետ։

Մաղաքյան, Պետրոս (1826—1891), թատերական գործիչ, դերասան, գերուսույց։

Մաքմանոն, Մակմահոն Մորիս (1808—1893), ֆրանսիական զինվորական և քաղաքական հետադիմական գործիչ, հանրապետության նախագահ։

Մեկենաս, Գայ (ծնվ. 74 — 64 թթ,, մեռ. 8 թ. մ. թ․ ա.), հին հռոմեական պետական գործիչ, հովանավորել Է ժամանակի հայտնի բանաստեղծներ Հորացիոսին ու Վիրգիլիոսին։

Մեսրովբ, Մաշտոց (361—440) հայ գրերի ստեղծողը։

Մերյեմ Գուլի, Հարություն (1840—1899), հասարակական մշակութային գործիչ։

Միանսարյան, Միքայել (1829—1880), բանասեր, գրականասետ, խմբագրել և հրա-