Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/537

Այս էջը սրբագրված է

տարակել է «Քնար հայկականը» (1868), «Կանոնավոր և վայելուչ գրության» պատմությունն ու տեսաթյունը (1873)։

Միսաքյան Խաչատուր (1815—1891), հրապարակախոս, մանկավարժ, գրող։

Մխիթար Գոշ, Միջնադարյան հայ գրականության նշանավոր դեմքերից, նրա գրչին են պատկանում տասնյակ աշխատություններ, որոնց մեջ մեծ արժեք են ներկայացնում նրա Դատաստանագիրքն ու Առակները։

Մկրյան, Հովհաննես (1831—1909), քաղաքական-հասարակական գործիչ, 1870 թվականից պատրիարքության փոխանորդ էր, որը վարեց Խրիմյանից հետո, մինչև Ն․ Վարժապետյանի պատրիարքության առաջին երեք տարիները։ 1878 թվականին նշանակվել է Լոնդոնի հայոց հոգևոր հովիվ։ Հայոց պատրիարքության կողմից Անգլիայի արտաքին գործերի նախարար լորդ Սալզպրիին ներկայացրել է հիշատակագիր Հայաստանի գավառների վիճակի մասին։ Եղել է Վանորեից խորհրդի անգդմ, իսկ 1884 թվականին Կրոնական ժողովի։

Մնակյան, Մարտիրոս (1837—1920), արևմտահայ հայտնի դերասան, հայ և թուրք բեմերի ռեժիսոր։

Մոլիեր, ժան Բատիստ (1622—1673), ֆրանսիացի կատակերգակ։

Նաթոլեոն, Նապոլեոն I Բռնապարտ (1769—1821), ֆրանսիական կայսր։

Նալյան, Թագվոր (1843—1876), արևմտահայ դերասան, Տ. Չուխաճյանի «Լեպլեպիճի Հոռհոռ աղա» կոմիկական օպերայի լիբրետոյի հեղինակը։

Ներսես, Աշտարակեցի (1770—1857), հասարակական գործիչ, ամեն այն հայոց կաթողիկոս (1843—1857)։

Ներսես, Վարժապետյան (1837—1884), հոգևորական դործիչ, 1874—1884 թվականներին Պոլսի պատրիարք։

Նոչի — իտալացի ռեժիսոր, աշխատել է «Արևելյան թատրոնում»։

Նուպար Փաշա, Նուպարյան (1825—1899), եգիպտական նախարարապետ, բարենորոգիչ, անվանվել է «ֆելահներու մարդը», այսինքն երկրագործների բարեկամը։ Նուպար փաշան Խտիվի բացակայությանը երիցս նշանակվել է խնամակալ (regent)։

Շահնազարյան, Կարապետ վարդապետ (1814—1865), ռուսահայ հոգևորական, 1849 թ. մեկնում է Պոլիս, իսկ 1855-ին՝ Փարիզ, ուր հիմնադրում է հայկական տպարան, ձեռնարկելով հայ պատմագիրների հրատարակությունը։ 1856 թվականին լույս է ընծայում իր «Հայոց պատմության ուրվագիծը»։

Շամպոր, Շամբոր Հանրի (1820—1883), ֆրանսիական դուքս, որին փորձեցին գահ բարձրացնել Հենրի V անվամբ, սակայն վիժեց այդ ծրագիրը։

Շիշմանյաս, տես Ծերենց։

Ութուճյան, Կարապետ (1823—1904), հայտնի հրապարակախոս, դրական-հասարակական գործիչ, խմբագիր-հրատարակիչը «Մասիսի»։

Ութուճյան, Բարունակ, Մանվել, մասնագիտությամբ բժիշկ, վարել է նաև հասարակական գործունեություն, խմբագրել է «Կիլիկիա» (1863—1868) հանդեսը և հիմնադիրն է Խնայողական ընկերության։

Չափրաստնյան Գևորգ — կրթական դործիչ. երկար տարիներ որպես հայոց լեզվի ուսուցիչ աշխատել է Պոլսի դպրոցներում. վախճանվել է 1861 թվականին։

Չերազ, Մինաս (1852—1929), հրապարակախոս, հասարակական գործիչ, 1886—1889 թվականներին տնօրեն Կեդրոնական վարժարանի, հիմնադիրը «Մի-