Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/539

Այս էջը սրբագրված է

Սարգիս—Սարգիս Ե Ադրիանապոլսեցի, պատրիարք Պոլսի (1860—1861 )։

Սետեֆնյան, Ռոմանոս (1830—1906), Արևելյան թատրոնի հուշարար, դրամատուրգ, հեղինակը «Վարդան Մամիկոնյան փրկիչ Հայրեnյաց», «Մեծն Տիգրան երկրորդ կամ պատերազմ Քաղկեդոնի», «Արշավանք թաթարաց ի հայս» և այլ պատմական ողբերգությունների։

Սերվիչեն, Վիչենյան Սերովբե (1815—1887), բժիշկ, XIX դարի երկրորդ կեսի արևմտահայ քաղաքական-հասարակական կյանքի հայտնի դեմքերից։

Սիսակ, Մանուկ (1839—1898), դերասան, հիմնականում խաղացել է Մ. Մնակյանի թատերախմբում։

Սողոմոն, (X դ. մ. թ. ա.), Հին Հրեաստանի թագավոր, հռչակված իր բարոյախոսական առակներով։

Վասակ, Սյունի, V դարի Հայաստանի մարզպան։

Վարդան. Մամիկոնյան, Հայոց սպարապետ, զոհվեց Ավարայրի ճակատամարտում 451 թ.։

Վարդովյան, Հակոբ (1835—1898), հայ թատրոնի խոշորագույն գործիչներից։

Վիրգիլիոս (70—19 թ. մ. թ. ա.), հռոմեական բանաստեղծ, հեղինակը «էնեականի»։

Վիքթոր էմմանուել, Վիկտոր II (1820—1878), իտալական թագավոր։

Վոլթեր, Վոլտեր Մարի Ֆրանսուա (1694—1778), ֆրանսիացի հայտնի գրող, փիլիսոփա, հրապարակախոս, XVIII դարի ֆրանսիական բուրժուական լուսավորիչների խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։

Տատյան Առաքել (1752—1812), Օսմանյան կայսրության առաջին վառոդապետը։

Մեծ նախաձեռնությունների հեղինակ մեքենաշինության և ռազմական արդյունաբերության ասպարեզում։

Տատյան Պողոս (1800—1868), Տատյան հայտնի տոհմից, որդին Տատյան Սիմոնի, որի մահից հետո՝ 1832 թվականին ժառանգել է արքունի վառոգապետի պաշտոնը։

Տերոյենց, Կարապետ (1801—1888), կամ Հովհաննես Չամուրճյան, լրագրող, թարգմանիչ, արևմտահայ ռեակցիայի պարագլուխը։

Տիզրանյան Մկրտիչ (1815—1884), հոգևոր գործիչ, որը շարունակական ընդհարումների մեջ Է եղել ազգային և հոգևոր վերադաս մարմինների հետ իր արկավ ծախնդիր, անպատասխանատու գործունեության պատճառով։

Տյուզյան, ամիրաներ, մեծահարուստ ազնվական տոհմ, որի ներկայացուցիչները երկար տարիներ վարել են արքունի փողերանոցի պետերի պաշտոնը։

Օիֆաթ փաշա, թուրքական պետական գործիչ։

Փանոսյան, Կարապետ (1826—1905), հրապարակախոս, խմբագիրը «Մանզումեի Էֆքյար» հայատառ թուրքերեն թերթի։

Փափազյան Ստեփան (1839—1888), հասարակական և մշակութային գործիչ, լրագրող։

Փափազյան, Խաչիկ (1845—1877), Հ. Վարդովյանի խմբի դերասաններից, հետագայում միացավ Թ․ Ֆասուլաճյանի խմբին և նրա հետ հյուրախաղերով եկան Նոր-Նախիջևան։