Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/55

Այս էջը սրբագրված է

ՎԱՆՑԻ ՊՈՂՈՍ ԱՂԲԱՐԸ

Տասը տարիեն քանի մը օր պակաս է, որ Մեղուն աս մարդը կարգեն լուծեց. Սագդիս պատրիարքն ալ իր Կրոնական ժողովով այն ատեն Մեղուն կապել ուզեց։

Մեղուն այն ատեն այդ մարդոցը ըսավ թե՝ «Երբոր ես ձեր իշխանությունը ձեր ձեռքեն առնելով ատ Պողոս աղբարը բերեմ Մայր եկեղեցվո սեղանին հանեմ զգեստավորած, ետքը մեկիկ-մեկիկ անոր զգեստները վրայեն հանելուկ դու լուծյալ ես ի քահանա յութենե ըսեմ, այն ատեն իրար անցեք, այն ատեն բանադրելու, նզովելու անիծելու ելեք Մեղուն, հիմա իմ ըրածս ուրիշ բան չէ, հապա հրատարակել ընդհանուր ազգին, որ այդ Պողոսը վարդապետ չճանչեն։ Թո՛ղ Պատրիարքն ու իր Կրոնական ժոդովը դարձյալ զանի վարդապետ, քահանա, սուրբ ճանչեն, մեռնելեն ետքն ալ իբրև վերջին դարուս սուրբը անոր տոնը կատարել հաստատեն բակլա խորանին օրը։

Այն ատենեն իվեր Մեղուն այդ մարդը Պողոս աղբար ճանչեց, Պատրիարքարանն ալ Պողոս վարդապետ։

Հիմա տեսնենք, թե ոքի՞ն ճանչածեն վնաս եկավ և որի՞ն ճանչածեն օգուտ կրնար գալ ու չեկավ։

Մեղուին ճանչածին պես Պողոս սոսկ աշխարհական մոր ըլլար մարդը ասկե տասը տարի առաջ կարգված և մինչև հիմա քսանի չափ զավակ ունեցած կըլլար ամենուն ծանոթ, — չմոռնանք, որ կիները երկվորյակ, եռորյակ, քառորյակ ալ կրնան ծնանիլ։

Այս տղայքը կը մեծնային։ Պողոսի հայր ըլլալը կը ճանչցվեր. Պողոս օրինավոր հայր ըլլալով զավկովն ալ կը բարվոքանար, կարելի է Վանա մեջ ուրիշներուն ալ բարիք կըներ։

Այնպես չէ՞ Նիկողիմոս հայր սուրբ։

Բայց պիտի ըսեն, թե մարդը ինչով ապրեր և ինչպես իր