Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/57

Այս էջը սրբագրված է

ԱԶԴ

ԴԱԱՏԻԱՐԱԿԱՅ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

Ընկերությունս պատիվ ունի ծանուցանել արգո հասարակության թե — արգո հասարակությունն ալ պատիվ ունենա ծանուցվելու, թե — իր շահուն համար — ազգին շահուն համար չպիտի ըլլար յա — Պոլսո այլ և այլ թաղերու մեջ հետզհետե երկսեռ վարժարաններ պիտի բանա — և երկսեռ, այսինքն կեսը արու և կեսը էգ աշակերտներ պիտի ընդունվին — անկախ թաղային որևէ ազդեցութենե — այսինքն տաքեն և ցուրտեն — և յուր առաջին վարժարանը Սկյուտար, Սելամսըզ թաղ, Սելամիյե փողոց, թիվ 19 տուն կը բանա — առտվնե մինչև իրիկուն — 1871 հուլիս 18ին հետևյալ պայմաններով — թե որ հուլիս 19ին չբացվեր պայմաններն ալ տարբեր պիտի ըլլային ըսել է. աս պայմանները հուլիս 18ի պայմաններն են։

Ա. պայման․ աշակերտաց ընդունելության և կամ վարժարանիս վերաբերյալ որևէ խնդրո համար ծնողք կամ պաշտպանք պարտին տեսնվիլ տնօրենին հետ, որ ամեն օր առավոտե մին՝ ի ժամ հինգ ի վարժարանս կը գտնվի։

Բ. պայման ավանդելիք։
Գ. » հայերեն:
Դ. » թուրքերեն, պարսկերեն և արաբերեն։
Ե » գաղղիերեն։
Զ » անգղիերեն
է » չափաբերական ուսում թվագիտություն, հանրահաշիվ, երկրաշափություն։
Ը. » աշխարհագրություն բնական, ուսումնական, քաղաքական և տիեզերագրություն։
Թ. » պատմություն ընդհանուր ագգային, սրբազան, մատենագրական։
ժ. » կրոնական գիտություն։