Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/68

Այս էջը սրբագրված է

ԾՆՆԴԱՀԱՄԱՐ

Տարվան մը միջոցին ծնան։

Գերմանական կայսրությունը՝ Բիսմարկի Բրուսիո հետ զուգավորութենեն։

Ֆրանսիայի հանրապետությունը, որ Սետանի մեջ ինկող ինքնակալութեան՝ իր հորը մեռնելեն ետքը աշխարհ եկող աղջիկն է։

Իտալիո թագավորությունը՝ Վիքթոր էմմանուելի Հռովմի հետ ամուսնության պտուղ։

Սպանիո թագավորությունը՝ որ Բրիմի աղջիկն է իր հորը մեռնելեն ետքը ծնած։

Աստված իրենց կյանք փոխ տա:

Դիոգինեսի տակառեն վազած: